Հա

Քաղաքական

19/01/2022 - 12:20

«Ընդդիմադիր խորհրդարանականները պէտք է ամէն ինչ անեն, որպէսզի հանրութիւնն օր առաջ տեղեկանայ, թէ ինչ են բանակցում Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները». Մելիք-Շահնազարեան

 Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը ֆէյսբուքեան էջում գրել է․ «Իշխան Սաղաթելեանը յայտարարում է, որ Շուշին ու Հադրութը պիտի վերադարձնենք, ՔՊ-ական ուսապարկ Վաղարշակ Յարութիւնեանն ասում է, թէ նրա այդ յայտարարութիւնից «դաւաճանութեան հոտ է գալիս» (sic)։

«alikonline.ir» - Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը ֆէյսբուքեան էջում գրել է․ «Իշխան Սաղաթելեանը յայտարարում է, որ Շուշին ու Հադրութը պիտի վերադարձնենք, ՔՊ-ական ուսապարկ Վաղարշակ Յարութիւնեանն ասում է, թէ նրա այդ յայտարարութիւնից «դաւաճանութեան հոտ է գալիս» (sic)։

Մէկ էլ ադրբեջանական մամուլում էին ծանր տարել հայ-թուրքական, այսպէս կոչւած, հաշտեցման գործընթացի դէմ ընդդիմադիր մի շարք գործիչների, բայց յատկապէս նոյն Ի. Սաղաթելեանի, խորհրդարանում երէկ արւած յայտարարութիւնները։

Կարծում էք զուգադիպութի՞ւն է։

Հայ-թուրքական յարաբերութիւնները, Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումներն ու այդ թեմայով՝ կարծում եմ շատ վաղուց արդէն ձեռքբերւած պայմանաւորւածութիւնները մեր երկրի օրակարգի հիմնական ու ամենակարևոր հարցերից են։

Անցած երկու օրերի ընթացքում իշխանական պատգամւորները շատ լաւ «ջրեցին» այդ խնդրի բովանդակային քննարկման բոլոր հնարաւորութիւնները։ Հետեւելով իրենց առաջնորդի օրինակին՝ իրենք իրենց գժի տեղ դնելով այդ հարցը «սղցրին», գնացին։

Բայց դա անթոյլատրելի է։ Ընդդիմադիր խորհրդարանականները պէտք է ամէն ինչ անեն, որպէսզի հանրութիւնը օր առաջ տեղեկանայ, թէ ինչ են բանակցում Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները։

Կարծում եմ՝ հարցուպատասխանը լաւ առիթ է թեման նորից քաղաքական օրակարգ վերադարձնելու համար։ Կրկնում եմ՝ սա մեր երկրի առջեւ ծառացած ամենամեծ մարտահրաւէրն է այս պահին»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։