Բացարձակապէս անընդունելի է նոյնացնել Լեռնային Ղարաբաղի Ինքնաւար Մարզը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը։ Այս մասին ըստ News.am-ի՝ յունւարի 19-ին լրագրողների հետ զրոյցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանը։
«alikonline.ir» - Բացարձակապէս անընդունելի է նոյնացնել Լեռնային Ղարաբաղի Ինքնաւար Մարզը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը։ Այս մասին ըստ News.am-ի՝ յունւարի 19-ին լրագրողների հետ զրոյցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանը։
Նախարարն ընդգծեց, որ Արցախն ունի պետականութեան հարուստ պատմութիւն, այն եղել է հայկական բոլոր թագաւորութիւնների կազմում, եւ նոյնիսկ երբ երկիրը կորցրել է պետականութիւնը, Արցախն այս կամ այն ձեւով պահպանել է այն։
«ԼՂԻՄ-ը մեր պատմութեան կարեւոր էջերից մէկն է։ Սակայն այն նոյնացնելն անթոյլատրելի է։ Պետականութիւնը զարգացել է, ԼՂԻՄ-ը դադարել է գոյութիւն ունենալ՝ Շահումեանի եւ Գետաշէնի շրջանների հետ միասին դառնալով ԼՂՀ-ի հիմքերից մէկը։ ԼՂԻՄ-ն արդէն պատմութիւն է՝ իր բոլոր սահմաններով։ Նոյնացնել նշանակում է կասկածի տակ դնել ԼՂՀ լեգիտիմութիւնը»,- յիշեցրեց Դաւիթ Բաբայեանը։
Նա յայտարարեց, որ այս փուլում Արցախը սահմաններ չունի, կայ շփման գիծ։ «Բայց դա չի նշանակում, որ մենք պէտք է հրաժարւենք մեր իրավական եւ պատմական ժառանգութիւնից։ Հակառակ դէպքում հետեւանքները ծանր կը լինեն»,- ընդգծեց Բաբայեանը։