Հա

Քաղաքական

20/01/2022 - 10:15

««Հայաստան» դաշինքը նոր գործընթաց է սկսում»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահի կողմից ղեկավարւող «Հայաստան» դաշինքը՝ ի դէմս խորհրդարանական համանուն խմբակցութեան, առաջիկայում կակտիւանայ ու նոր գործընթացներ կը սկսի:

«alikonline.ir» - «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահի կողմից ղեկավարւող «Հայաստան» դաշինքը՝ ի դէմս խորհրդարանական համանուն խմբակցութեան, առաջիկայում կակտիւանայ ու նոր գործընթացներ կը սկսի:

«Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկութիւններով՝ նախագահ Քոչարեանը որոշել է գարնանը պայքարի նոր մարտավարութիւն սկսել ու Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով անհնազանդութեան նոր գործողութիւններ իրականացնել: Թէ ինչ գործընթացների ու ժամկէտների մասին է խօսքը, «Հայաստան» դաշինքի պատգամաւոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկեանից փորձեցինք պարզել:

«Եկէք ժամկէտներով չխօսենք, որովհետեւ ես այն մարդկանցից չեմ, որ ձմռանը, գարնանը, ամռանը կամ աշնանը թէժ եղանակ են խոստանում: ՀՅԴ-ն ու «Հայաստան» դաշինքը 2021-ի աւարտին էլ էին խօսում դիմադրութեան, շարժման մասին: Այդ շարժումն աւելի հզօրացնելու աշխատանքներն ամենօրեայ ռեժիմով շարունակւում են: Օրինակ՝ շաբաթ, կիրակի օրերին ՀՀ տարբեր բնակավայրերում բնակչութեան, մեր աջակիցների, մտահոգ մարդկանց հետ հանդիպում, քննարկում, կարծիքներ ենք հաւաքագրում»,- նշեց նա:

Հարցին՝ այսինքն՝ ուժերն են ի մի բերում արդեօք, լակոնիկ պատասխանեց՝ այո»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։