Հա

Քաղաքական

20/01/2022 - 12:35

«Երէկւայ ելոյթս իշխանական լրատւամիջոցները ձեւախեղել եւ ներկայացրել են որպէս արշաւ Արեւելագիտութեան ֆակուլտետի դէմ, ուզում եմ հիասթափեցնել բոլորին». Գեղամ Մանուկեան

Երէկւայ ելոյթներիցս մէկը առիթ է դարձել որոշ իշխանական լրատւամիջոցների եւ որոշների համար ձեւախեղել այդ ելոյթի բովանդակութիւնը եւ արշաւ սկսել ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի նկատմամբ։

Այս մասին այսօր՝ յունւարի 20-ին ՀՀ ԱԺ-ում ելոյթի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը։

«alikonline.ir» - Երէկւայ ելոյթներիցս մէկը առիթ է դարձել որոշ իշխանական լրատւամիջոցների եւ որոշների համար ձեւախեղել այդ ելոյթի բովանդակութիւնը եւ արշաւ սկսել ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի նկատմամբ։

Այս մասին այսօր՝ յունւարի 20-ին ՀՀ ԱԺ-ում ելոյթի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը։

«Ուզում եմ բոլորին հիասթափեցնել։ Երէկւայ ելոյթումս քննադատութեան սլաքը ուղղւած էր ոչ թէ Արեւելագիտութեան ֆակուլտետի կողմը, այլ լոկ քաղաքական բովանդակութիւն ունէր։ Չէր կարող Արեւելագիտութեան ֆակուլտետը թիրախում յայտնւել նախ որովհետեւ հարազատ ֆակուլտետ է, որն ունի տասնամեակների պատմութիւն, սերունդներ է կրթել եւ եղել է Արցախեան ազատամարտի հիմնական դարբնոցներից մէկը, եւ ֆակուլտետ, որի դասախօսները տուրք չեն տալիս քաղաքական երեսպաշտութեանը, իշխանութիւններին դուր գալու մոլուցքով եւ իրենց հասարակական քաղաքական գիտական կեցւածքով առանձնանում են Հայաստանի հասարակական եւ կրթական կեանքում»,- ասաց Մանուկեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։