Հա

Քաղաքական

22/01/2022 - 11:42

«ՀՀ իշխանութիւնների հակաճգնաժամային բանաձեւը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ յարաբերութիւնների ջերմացումն է, կոնֆլիկտների «հարթումը», որն այս ճանապարհով մեր երկրին նոր ողբերգութիւն է բերելու». Աբրահամեան

Ռուսաստան-Արեւմուտք նոր դիմակայութեան պայմաններում յայտարարւեց Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի համատեղ զօրավարժութիւնների մասին։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:

«alikonline.ir»- Ռուսաստան-Արեւմուտք նոր դիմակայութեան պայմաններում յայտարարւեց Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի համատեղ զօրավարժութիւնների մասին։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:

«Աւելի վաղ Ռուսաստանն ու Չինաստանը ռազմական ոլորտում համագործակցութեան խորացման ուղղւած նոր ճանապարհային քարտէզ էին նախապատրաստել, որն ուրւագծում էր երկու երկրների միջեւ ռազմական բնագաւառում նոր առաջընթացի, իրականացւելիք քայլերի մանրամասները։ Զարգացման պլանը նախատեսւած է մինչեւ 2025 թւականի համար։

Իրանի նախագահի ՌԴ կատարած այցի շրջանակներում էլ յայտարարւեց Իրանին տրամադրւելիք 5 մլրդ վարկի մասին։ Պաշտօնապէս նշւում է, որ այդ գումարի մի մեծ հատւած յատկացւելու է ռուսական ՍՈՒ-35-ի  մատակարարումներին։ Ենթադրելի է, որ վարկի միւս մասը եւս Իրանը կը ծախսի ռազմական նոր ձեռքբերումների համար։

Իրանն ու Ռուսաստանը անմիջական, իսկ Չինաստանն անուղղակի ձեւով մեծ ազդեցութիւն ունեն Հարաւային Կովկասում ընթացող գործընթացների վրա եւ առաջին հերթին զսպող դեր՝ Թուրքիայի աճող հաւակնութիւնների նկատմամբ։ Ընդ որում՝ Թուրքիայի ախորժակը շատ վաղուց Հարաւային Կովկասով չի սահմանափակւում, եւ Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը ամենատարբեր տարածաշրջաններում Թուրքիայի ագրեսիւ քաղաքականութիւնը ճնշելու ընդհանուր շահեր ունեն։

Հասկանալի է, որ եռեակի խորացող եւ առարկայական դրսեւորւող համագործակցութիւնն անմիջականօրէն կապւած է Արեւմուտքի ակտիւացող քաղաքականութեան հետ եւ ազդեցութեան ագրեսիւ պայքարը տարբեր տարածաշրջաններում շարունակւում է։ Սա ենթադրում է նոր դաշինքներ, յարաբերութիւնների վերանայումներ, քաղաքական խմբագրումներ եւ, իհարկէ, նոր լարւածութիւն ողջ աշխարհում։

Իմաստ չկայ ասելու, թէ յատկապէս Թուրքիա-Ադրբեջան նոր արկածախնդրութեանը կամ հնարաւոր ագրեսիային դիմակայելու համար ինչ գործակցութեան կարեւոր ճակատ կայ Հայաստանի համար՝ աշխատելու ՌԴ-Իրան-Չինաստան եռեակի հետ, որովհետեւ ՀՀ իշխանութիւնների հակաճգնաժամային բանաձեւը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ յարաբերութիւնների ջերմացումն է եւ ըստ այդմ՝ կոնֆլիկտների «հարթումը», որն այս ճանապարհով մեր երկրին միայն նոր ճգնաժամ եւ ողբերգութիւն է բերելու»,- գրել է Աբրահամեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։