Հա

Քաղաքական

23/01/2022 - 11:03

«Ունենք ուսապարկերի ու ստրուկների իշխանութիւն». Արեգնազ Մանուկեան

«168.am»-ի հետ զրոյցում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արեգնազ Մանուկեանն անդրադարձաւ օրերս խորհրդարանում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբեանին ուղղւած իր հարցին եւ այդ համատեքստում եղած զարգացումներին։

«alikonline.ir»- «168.am»-ի հետ զրոյցում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արեգնազ Մանուկեանն անդրադարձաւ օրերս խորհրդարանում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբեանին ուղղւած իր հարցին եւ այդ համատեքստում եղած զարգացումներին։

Յիշեցնենք, որ Արեգնազ Մանուկեանը Վահան Քերոբեանին հարցրել էր, թէ ինչու հրաժարական չի ներկայացրել, քանի որ խոստացել էր, եթէ երկնիշ տնտեսական աճ չապահովի, ապա հրաժարական կը ներկայացնի։ Հարցին ի պատասխան՝ Վահան Քերոբեանն ասել էր, որ կատակ է արել։ Այնուհետեւ կառավարութեան հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինեանը խորհրդարանի ամբիոնից յայտարարեց, թէ ինքն է արգելել Վահան Քերոբեանին հրաժարական տալ։

Փաշինեանի այս յայտարարութիւնից յետոյ, սոցիալական հարթակում օգտատէրերը կէսկատակ-կէսլուրջ քննարկում էին, թէ Վահան Քերոբեանը Նիկոլ Փաշինեանի մօտ աշխատում է գերու կարգավիճակում։

«Իրականում այդ գործելաոճով Նիկոլ Փաշինեանն ուզում էր բաւարարել իր բռնապետիկի նկրտումները։ Դա էր պատճառը, որ նա արագ մօտեցաւ ամբիոնին եւ, փոխանակ յարգալից վերաբերմունք ցուցաբերեր իր իսկ նշանակած նախարարի նկատմամբ, պարզապէս յայտարարեց, որ քաղաքական թրաֆիքինգի է ենթարկում Վահան Քերոբեանին, հետեւաբար՝ նաեւ միւս բոլոր նախարարներին, եւ այդ նախարարներն իր համար պարզապէս ստրուկներ են։ Այսինքն՝ նա կարող էր շատ քաղաքակիրթ ձեւով ներկայացնել, օրինակ, ես պատասխանի տարբերակ եմ ասում, որ Վահան Քերոբեանն իրեն ներկայացրել է հրաժարական, բայց հաշւի առնելով նրա կատարած մի շարք դրական աշխատանքները, չնայած Վահան Քերոբեանի դէպքում որեւէ դրական աշխատանք չկայ, այդուհանդերձ, գոնէ քաղաքակիրթ ձեւով կարող էր այդպէս ձեւակերպել։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինեանը շատ փոքրոգի եւ շատ ստոր, կոմպլեքսներ ունեցող անձնաւորութիւն է, ահա այդպէս հրապարակայնօրէն փչացրեց եւ ստորացրեց իր նախարարին»,- նշեց Արեգնազ Մանուկեանը։

Ըստ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորի՝ իրականում ծիծաղելի էր Վահան Քերոբեանի այն յայտարարութիւնը, որ եթէ երկնիշ տնտեսական աճ չապահովի, ապա հրաժարական կը տայ, որովհետեւ բիզնես աշխարհում ձախողակի համբաւ ունեցող մէկը, երբ նման յայտարարութիւն է անում, առնւազն մարդը կարող է պատկերացում կազմել, թէ ինչպիսի աճ է լինելու։

«Բնականաբար, երկնիշ տնտեսական աճ չեղաւ, եւ հաստատ Վահան Քերոբեանը չէր, որ կը կարողանար այդ երկնիշ տնտեսական աճն ապահովել։ Մէկ անգամ նա այդ մասին ասել է հեռուստաընկերութիւններից մէկի եթերում, մէկ անգամ՝ լրագրողների հետ ճեպազրոյցում, ասել է նաեւ հարցազրոյցներից մէկում։ Այսինքն՝ նա իր այս խոստումը մի քանի անգամ էր հնչեցրել, հետեւաբար՝ ինձ մօտ հարց էր առաջանում, եթէ երկնիշ տնտեսական աճ չի ապահովել, ինչո՞ւ հրաժարական չի տալիս, կամ՝ ե՞րբ է հրաժարական տալու։ Այստեղ էր, որ նա ստեց, այն էլ՝ մի քանի անգամ։ Առաջին անգամ ասաց, որ նկատի է ունեցել անւանական արժէքը, երկրորդ անգամ ասաց մօտաւորապէս նման մի տեքստ, թէ կը ներկայացնի իր հրաժարականը, վերադասը կորոշի՝ հրաժարական տա՞յ, թէ՞ ոչ, երրորդ անգամ էլ ասաց, որ կատակ է արել։ Այսինքն՝ այս մարդն ինչ խօսում է, այս պատմությունից յետոյ պէտք է անլուրջ ընկալենք»,- յաւելեց պատգամաւորը։

Հարցին՝ համացանցում քննարկւում է, եթէ Վահան Քերոբեանն այսօր գերու կարգավիճակում է Նիկոլ Փաշինեանի մօտ աշխատում, ընդդիմութիւնը չի՞ ուզում աջակցել նրան եւ ազատել Նիկոլ Փաշինեանից, Արեգնազ Մանուկեանը պատասխանեց՝ Նիկոլ Փաշինեանը փաստօրէն նման վերաբերմունք է դրսեւորում ոչ միայն Վահան Քերոբեանի, այլեւ կառավարութեան բոլոր անդամների հանդէպ։

«Եթէ մինչ այս իրենք յայտարարել էին, որ խորհրդարանում իրենց խմբակցութիւնում նստած են Նիկոլ Փաշինեանի ուսապարկերը, այսուհետեւ արդէն ակնյայտ դարձաւ, որ Կառավարութիւնում էլ նստած են Նիկոլ Փաշինեանի ստրուկները, հետեւաբար՝ մենք ունենք ուսապարկերի եւ քաղաքական ստրուկների իշխանութիւն»,- շեշտեց պատգամաւորը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։