Հա

Քաղաքական

23/01/2022 - 11:05

«Կառավարութիւնը չի հաստատում մեր հաստիքացուցակները, պաշտօնների անւանացանկերը, եւ մէկ տարուց աւելի մենք աշխատակազմում լուրջ ճգնաժամի մէջ ենք»․ Արման Թաթոյեան

 Լրագրողները ՄԻՊ–ի ռազմավարական գործընկերներ են, առաջիկայում արտահերթ զեկոյց կը հրապարակենք՝ կապւած լրագրողների աշխատանքի հետ։ Այս մասին երէկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը՝ անդրադառնալով իշխանութեան կողմից լրագրողների նկատմամբ վերաբերմունքին, որակումներին։ Գրում է «168.am»-ը:

«alikonline.ir»- Լրագրողները ՄԻՊ–ի ռազմավարական գործընկերներ են, առաջիկայում արտահերթ զեկոյց կը հրապարակենք՝ կապւած լրագրողների աշխատանքի հետ։ Այս մասին երէկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը՝ անդրադառնալով իշխանութեան կողմից լրագրողների նկատմամբ վերաբերմունքին, որակումներին։ Գրում է «168.am»-ը:

Նա նշեց, որ լրագրողական հասարակական կազմակերպութիւնների տարածած յայտարարութեան հետ համակարծիք են։ «Ես ուզում եմ բոլոր պաշտօնատար անձանց զգուշացնել, որ լրագրողների աշխատանքի հետ կապւած ընդհանրական որակումները ոչ միայն լրագրողի աշխատանքի նկատմամբ մեծացնում են կարծրատիպերը, այլ նաեւ ժողովրդագրական, մարդու իրաւունքների համակարգի համար են վնասակար։ Սա պէտք է բոլորը նկատի ունենան»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է իր՝ Վենետիկի յանձնաժողովի, ԵԱՀԿ ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների գրասենեակ դիմելուն, նա ասաց, որ դիմել է, քանի որ ներպետական միջոցները սպառւել էին։

«Կառավարութիւնը չի հաստատում մեր հաստիքացուցակները, պաշտօնների անւանացանկերը, որը մեզ հնարաւորութիւն կը տար աշխատակազմում փոփոխութիւններ կատարել։ Այս պատճառով մէկ տարուց աւելի մենք աշխատակազմում լուրջ ճգնաժամի մէջ ենք»,–ասաց նա եւ նշեց, որ գործ ունէին բիւրոկրատական քաշքշուկների հետ։

Արման Թաթոյեանը յայտնեց, որ Վենետիկի յանձնաժողովն արձանագրեց, որ սա անթոյլատրելի վիճակ է, որ կան հակասահմանադրական ակտեր, եւ Մարդու իրաւունքների պաշտպանը չի կարող կախվածութեան մէջ ընկնել գործադիր իշխանութիւնից։

Նա նշեց, որ թէեւ փոխվարչապետ Համբարձում Մաթէոսեանի հետ քննարկել են հարցը, բայց գլոբալ ոչինչ չի փոխւել, մինչ հիմա շարունակւում է անորոշ վիճակը, եւ մէկ տարուց աւելի ինքը չի կարողանում նոյնիսկ կառուցւածքային փոփոխութիւններ անել։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։