Հա

Քաղաքական

24/01/2022 - 11:30

«Ադրբեջանական այդ փողերը շաղախւած են մեր եղբայրների արիւնով». Վարդան Ոսկանեան

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

««Ի՞նչ տարբերութիւն ադրբեջանական կապիտալ է, թէ՞ ոչ: Թող գան, ներդրում անեն, աշխատատեղ բացեն» պնդող մեր հայրենակիցներին, որոնց հետ քաղաքացիական կամ էթնիկական իմաստով նոյնական լինելու անշրջելի հանգամանքը վիրաւորանքի զգացում է առաջացնում, պէտք է յիշեցնել, որ՝

ա) Բաքւի բռնապետն իր իսկ երկրի ներսում ներդրումների եւ աշխատատեղեր ստեղծելու կարիք ունի, ուստի, ինչպէս սահմանում է ժողովրդական ասոյթը՝ «Ճաղատը ճար անող լինի, իր գլխին կանի»։ 

բ) Վրաստանում նման ներդրումներ արւել են եւ բացւել են աշխատատեղեր, սակայն դրանից միջին վիճակագրական վրաստանցու նիւթական վիճակը, խոշոր հաշւով, համարեա չի տարբերւում միջին վիճակագրական հայաստանցու բարեկեցութիւնից։ 

գ) Հաշւի առնելով Հայաստանում ներդրումների համար, մեղմ ասած, ոչ այդքան յարմարաւէտ միջավայրը, նման մտադրութեան պարագայում Ադրբեջանի գրեթէ միակ մոտիւացիան լինելու է «փափուկ ուժի» միջոցով մեր նկատմամբ ռազմաքաղաքական գերակայութեան հասնելը։

դ) Եւ, ի վերջոյ, ադրբեջանական այդ փողերը շաղախւած են մեր եղբայրների արիւնով՝ ընդ որում, այդ արիւնը ոչ միայն չի չորացել, այլ նաեւ, ցաւալիօրէն, շարունակում է հեղւել»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։