Հա

Քաղաքական

25/01/2022 - 08:20

«Մադրիդեան սկզբունքներին անդրադառնալիս միայն տարածքային ամբողջականութեան մասին խօսելով՝ Փաշինեանն ուղղակիօրէն Ադրբեջանի շահն է սպասարկում, դա Ադրբեջանի կողմից քարոզւող հակաղարաբաղեան թէզ է». Ա. Վանեցեան

ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Արթուր Վանեցեանը ֆէյսբուքեան գրառմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինեանի առցանց մամուլի ասուլիսին։ Արթուր Վանեցեանի գրառման մէջ ասւում է․

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Արթուր Վանեցեանը ֆէյսբուքեան գրառմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինեանի առցանց մամուլի ասուլիսին։ Արթուր Վանեցեանի գրառման մէջ ասւում է.

«Ընթացող խայտառակ «ասուլիսում» արդէն իսկ առանձնանում են կեղծիքներ ևեւ մանիպուլեացիաներ:

1994թ.-ից յետոյ Հայաստանի որեւէ ղեկավար Ադրբեջանի նկատմամբ չի ունեցել այն հռետորաբանութիւնը (ատելութեան խօսքը), ինչ` Ալիեւը ունի հիմա մեր նկատմամբ: Պետութեան ղեկավարի մակարդակով արւող յայտարարութիւնը համեմատել որեւէ կողմում հնչած մասնաւոր կարծիքների հետ ուղղակի անթոյլատրելի է:

Մադրիդեան սկզբունքներին անդրադառնալը, խօսելով միայն տարածքային ամբողջականութեան սկզբունքի մասին, Ադրբեջանի ղեկավարութեան կողմից քարոզւող սովորական հակաղարաբաղեան թէզ է: Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից նման մտքի արտաբերումը, մեղմ ասած, մադրիդեան սկզբունքների մանիպույլեացիա է եւ սեփական հանրութեան ապակողմնորոշում, ինչպէս նաեւ Ադրբեջանի շահի ուղղակի սպասարկում:

Մէկ բառով, եթէ ասենք՝ ամբողջական մարազմ. բանակցային գործընթացի ձեւախեղում, հանրաքւէի, դրա համամասնութեան հարցի խճճում, սեփական հանրութեան շարունակական եւ հետեւողական ապակողմնորոշում:

Յ.Գ. հնարաւոր չի հասցնել զուգահեռաբար անդրադառնալ եւ արձագանգել այս մարդու կողմից ասւող իւրաքանչիւր ցնորքին, քանի որ Հայաստանի ապագային առնչւող մարտահրաւէրներ են աւելանում րոպէ առ րոպէ` վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից հնչող իւրաքանչիւր նախադասութեանը համընթաց»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։