Հա

Քաղաքական

25/01/2022 - 12:20

«Սիւնիքի մարզը կարող է փաստացիօրէն դուրս մղւել կենսական նշանակութեան այդ ծրագրից». Վարդան Ոսկանեան

 Ըստ Նիկոլ Փաշինեանի՝ Ջուլֆա (Իրան) - Ջուղա (Նախիջեւան) - Երասխ (Հայաստան) բացւելիք երկաթգիծը պէտք է սպասարկի նաեւ իրանական կողմից առաջ մղւող Պարսից ծոցը Սեւ ծովին կապող տրանսպորտային հանգոյցը։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է իրանագէտ, «Հայաստան» կուսակցութեան անդամ Վարդան Ոսկանեանը՝ արձագանգելով Նիկոլ Փաշինեանի ֆէյսբուքեան ասուլիսում հնչեցրած յայտարարութիւններին:

«alikonline.ir» - Ըստ Նիկոլ Փաշինեանի՝ Ջուլֆա (Իրան) - Ջուղա (Նախիջեւան) - Երասխ (Հայաստան) բացւելիք երկաթգիծը պէտք է սպասարկի նաեւ իրանական կողմից առաջ մղւող Պարսից ծոցը Սեւ ծովին կապող տրանսպորտային հանգոյցը։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է իրանագէտ, «Հայաստան» կուսակցութեան անդամ Վարդան Ոսկանեանը՝ արձագանգելով Նիկոլ Փաշինեանի ֆէյսբուքեան ասուլիսում հնչեցրած յայտարարութիւններին:

Նա, մասնաւորապէս, նշել է. «Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է լինելու «Հիւսիս-Հարաւ» մայրուղու Սիւնիքի հատւածի հետ, որը նպատակ է հետապնդում որակեալ կերպով կապելու ոչ միայն Հայաստանի հիւսիսային եւ կենտրոնական շրջանները հարաւի հետ, այլ նաեւ առանց Ադրբեջանի տարածք մուտք գործելու, ապահովելու Պարսից ծոց-Սեւ ծով ծրագրի հայաստանեան հատւածի մի նշանակալի մասը։

Նման «երկաթգծային տրամաբանութեամբ» այդ կարեւոր միջազգային տրանսպորտային հանգոյցի ակամայ շահառու է դառնում նաեւ Նախիջեւանը, մինչդեռ Հայաստանի Սիւնիքի մարզը կարող է փաստացիօրէն դուրս մղւել կենսական նշանակութեան այդ ծրագրից»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։