Հա

Քաղաքական

27/01/2022 - 13:10

Թուրքիայի համար հիմա շատ կարեւոր է աշխարհում բարձրացնել իր հեղինակութիւնը

Նիկոլ Փաշինեանն իր առցանց ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանը, ասել է, որ Հայաստանը երբեք Հայ Դատի քաղաքականութիւն չի վարել եւ որ երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել։ Վերջերս էլ Թուրքիան Հայաստանին հրաւիրել է Անթալիայի դիւանագիտական ֆորումին, իսկ Նիկոլ Փաշինեանը հնարաւոր համարեց, որ առաջարկը չեն մերժի։

«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանն իր առցանց ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանը, ասել է, որ Հայաստանը երբեք Հայ Դատի քաղաքականութիւն չի վարել եւ որ երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել։ Վերջերս էլ Թուրքիան Հայաստանին հրաւիրել է Անթալիայի դիւանագիտական ֆորումին, իսկ Նիկոլ Փաշինեանը հնարաւոր համարեց, որ առաջարկը չեն մերժի։

Այս թեմայի մասին 1or.am-ը զրուցել է թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանի հետ։

Հարցին, թէ այդ պահանջների մասով Հայաստանն ի՞նչ դիրքորոշում է ունեցել` թուրքագէտն ասել է. «Հայաստանի դիրքորոշումը ես չգիտեմ, բայց կարող եմ Թուրքիայի դիրքորոշումն ասել, որ, այո՛, Թուրքիան բանակցութիւններից առաջ հրաժարւեց, այսպէս ասած, պահանջներից, բայց ես համոզւած եմ, որ այդ պահանջները քննարկման կը դրւեն բանակցութիւնների ընթացքում արդէն որպէս քննարկման խնդիրներ։ Վստահ եմ, որ այդ հարցերը Թուրքիան արդէն կը դնի քննարկման, ու այդտեղ մնում է, որ մեր ներկայացուցիչը կարողանայ յստակ դիրքորոշում արտայայտել ու ընդգծել, որ այդ հարցերում զիջումների չենք գնալու»։

Անդրադառնալով հարցին, թէ ինչ կը տայ ֆորումին մասնակցելը մեզ` թուրքագէտն ասաց. « Դա Թուրքիայի կազմակերպած հերթական շոուներից է։ Թուրքիայի համար հիմա շատ կարեւոր է աշխարհում բարձրացնել իր հեղինակութիւնը ու դրա համար էլ այդպիսի բաներ է կազմակերպում։ Այդ Անթալիայի դիւանագիտական ֆորումը շոուներից մէկն է, եւ չեմ կարծում, թէ իրական լուրջ հարցեր կը քննարկւեն։ Հայաստանին, որ հրաւիրում են, այդ շոուի մի մասն է կազմում, որովհետեւ դա իրենից ոչինչ չի ներկայացնում, ուղղակի այնտեղ պէտք է արտգործնախարարները, այսպէս ասած, երեւան։ Հայաստանին հրաւիրելով՝ ժեստ են անում, ցոյց են տալիս, թէ տեսէք՝ ուզում ենք յարաբերութիւնները կարգաւորել»։

 

Սոնա Գիշեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։