Հա

Քաղաքական

28/01/2022 - 16:50

«Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը բանակի կազմաւորման 30-ամեակի կապակցութեամբ

Սիրելի’ հայրենակիցներ,

Հայոց Բանակը երեսուն տարեկան է։ Մեր բանակի ծնունդը ժամանակի հրամայականն էր․ այն ձեւաւորւեց ազատագրական պայքարի բովում, կոփւեց ու կայացաւ՝ պաշտպանելով մեր նորանկախ պետականութիւնը, երաշխաւորելով մեր անվտանգութիւնն ու արձանագրելով յաղթանակներ։

Սիրելի’ հայրենակիցներ,

Հայոց Բանակը երեսուն տարեկան է։ Մեր բանակի ծնունդը ժամանակի հրամայականն էր․ այն ձեւաւորւեց ազատագրական պայքարի բովում, կոփւեց ու կայացաւ՝ պաշտպանելով մեր նորանկախ պետականութիւնը, երաշխաւորելով մեր անվտանգութիւնն ու արձանագրելով յաղթանակներ։

Անցնող երեսուն տարիներին մեր բանակը վայելել է համայն հայութեան սէրն ու ակնածանքը, արժանապատւութեամբ ու հպարտութեամբ ամրացրել մեր հաւաքական ոգին։

Սիրելի’ հայրենակիցներ,

Հայոց Բանակը, լինելով մեր անկախ պետականութեան անբաժան մասը, անցնում է փորձութիւնների միջով, դիմագրաւում ծանր մարտահրաւէրներ։ Մեր պետութեան խոցւած մէջքն անկարելի է շտկել առանց կազմակերպած ու մարտունակ բանակի։

Մենք հաւատում ենք, որ միասին վերակերտելու ենք մեր բանակի ոգին ու մարտունակութիւնը, արժանապատիւ խաղաղութիւն ենք հաստատելու մեր հայրենիքում, անառիկ ենք պահելու մեր սահմանը։ Մենք պարտք ենք իրենց արեամբ մեր հողը սրբացրած հայ զինւորին, հայոց մայրերին եւ պատասխանատու սերունդների առջեւ։ Հայոց պետականութեան զօրացմանը պիտի լծւենք ազգովի, միասնական կամքով ու վճռականութեամբ։

Տօնդ շնորհաւոր, Հայոց Բանակ։ Փա’ռք մեր հերոսներին, հայ սպային, հայ զինւորին։ Մենք միասին կերտելու ենք նոր յաղթանակներ։

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ

28.01.2022

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։