Հա

Քաղաքական

02/02/2022 - 12:05

Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ապրեցնող երկխօսութիւն» բեմական կոմպոզիցիայի առաջնախաղը

ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան նախաձեռնութեամբ երէկ՝ փետրւարի 1-ին Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում տեղի է ունեցել «Ապրեցնող երկխօսութիւն» բեմական կոմպոզիցիայի առաջնախաղը՝ ըստ 44-օրեայ պատերազմում անմահացած Վարդան Ամալեանի պատմւածքերի: 

«alikonline.ir» - ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան նախաձեռնութեամբ երէկ՝ փետրւարի 1-ին Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում տեղի է ունեցել «Ապրեցնող երկխօսութիւն» բեմական կոմպոզիցիայի առաջնախաղը՝ ըստ 44-օրեայ պատերազմում անմահացած Վարդան Ամալեանի պատմւածքերի: Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:

Ներկայացման առաջնախաղը Երեւանում տեղի է ունեցել մէկ տարի առաջ: Այն ներկայացնում է «Մետրօ» թատրոն ստուդիան՝ Էդգար Մեհրաբեանի բեմադրմամբ:

Ներկայացման ռեժիսոր էդգար Մեհրաբեանը լրագրողների հետ զրոյցում նշեց, որ յատկապէս Արցախում կարիք կայ ներկայացնելու այս բեմականացումը, որովհետեւ ստեղծւած իրավիճակում բոլորս ունենք այս խօսքերի կարիքը, որը հնչում է բեմից:

«Մեր առաջ խնդիր էինք դրել Վարդանի պատմութիւնները ներկայացնելու: Առանձնապէս չէինք մտածել՝ ինչպէս դրանք բեմադրենք: Խնդիրը Վարդանի փիլիսոփայութիւնը բեմից փոխանցելն էր լայն հասարակութեանը՝ ելնելով իր աշխարհայեացքից, կեանքի ու մահւան մասին ընկալումներից»,- ասել է Է. Մեհրաբեանը:

«Սա գրածիս վերջն է, բայց նոր կեանքիս սկիզբը…». գրել է Վարդան Ամալեանը, իսկ Էդգար Մեհրաբեանն էլ նշում է, որ մահը վերջը չէ, այլ ինչ-որ վիճակի փոփոխութիւն, որը դէպի հոգեւոր կէտի է տանում, որպէսզի այս նիւթապաշտ աշխարհից մի վայրկեան շեղւենք ու հայեացքներս ուղղենք \դէպի վեր, դէպի հոգեւոր դաշտ:

«Ըստ այդմ՝ ներկայացման մէջ օգտագործել ենք նաեւ նարեկացու մտքերից, ով դարձեալ ապահովում է մարդկանց կապը տիեզերքի՝ յաւերժութեան հետ: Մեր բոլոր փորձութիւնների պատճառն այդ կապի խզումն է»,- նշում է նա:

Ռեժիսորի կարծիքով՝ վերքերը մեզ չպէտք է ցաւեցնեն ու այնպէս անեն, որ մենք ծնկենք, այլ հակառակը՝ պէտք է կարողանանք կանգնել ու ամէն մէկս մեր տեղում ճիշտ ապրել:

Առաջնախաղին ներկայ էին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամները, ԱՀ ԱԺ պատգամաւորներ, ԱՀ կառավարութեան անդամներ, ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարեանը, ԱՀ Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դաւիթ Սարգսեանը, ՀՅԴ եւ ՀՅԴ ԱԵՄ-ի անդամներ, ուսուցիչներ, դասախօսներ, զինւորականներ, հոգեւորականներ, արւեստասէրներ:

Ներկայացման սկզբին ելոյթի խօսքով հանդէս եկան պատմաբան, ազգագրագէտ, դաշնակցական Լեռնիկ Յովհաննիսեանն ու Տէր Ներսէս քահանայ Ասրեանը:

Լ. Յովհաննիսեանը իր խօսքում նշեց, որ ներկայացման արցախեան առաջնախաղի բեմականացման օրը համընկել է Դաւիթ Ամալեանի ծննդեան օրւայ հետ, որով նա ուզում է ասել, որ չնայած ծանր վէրքերին մենք պէտք է նորից վեր յառնենք եւ նորից տեսնենք այն ապագայի տեսլականը որը պէտք է ունենայ մեր ժողովուրդը:

Նա շնորհաւորեց Դ. Ամալեանին՝ ծննդեան օրւայ կապակցութեամբ, նրան մաղթելով ուժ եւ կորով, նշելով, որ չնայած ծանր ճակատագրին, նա կարողացաւ իր մէջ ուժ գտնել եւ յաղթահարել այդ ամէն ինչը, այսինքն մշակոյթով պայքարել վերոնշեալ ապագայի տեսլականի համար:

Ներկաները մէկ րոպէ լռութեամբ յարգեցին 44-օրեայ պատերազմի նահատակ տղաների անմար յիշատակը, իսկ ապա Տէր Ներսէս քահանայ Ասրեանի հետ աղօթեցին:

Նա իր խօսքում նշեց, որ աղօթում է, որպէսզի աստւած միշտ լուսաւոր ու պայծառ պահի մեր բոլոր նահատակների անմար յիշատակը, արպէսզի սուրբ հոգուց մխիթարութիւն բերեն մեր որդեկորոյս ծնողներին:

 

Բեմականացումից նկարները ստորեւ՝

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/political/armenia/item/73748-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId92725072c6

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։