Հա

Քաղաքական

02/02/2022 - 12:10

«Էրդողանի՝ Բաքւի յայտարարութիւնը խօսում է էնւէրեան ծրագրի թարմացման մասին». Արտեօմ Տօնոյեան

Իրանագէտ Արտեօմ Տօնոյեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - Իրանագէտ Արտեօմ Տօնոյեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«2020թ. դեկտեմբերին Բաքւում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը արեց այսպիսի մի յայտարարութիւն. «Ադրբեջանի տարածքների ազատագրումը բռնազաւթումից չի նշանակում պայքարի աւարտ»։

Ի՞նչ նկատի ունէր Էրդողանն իր այդ յայտարարութեամբ, մանաւանդ երբ դրան յաջորդեց այն խօսքը, որ պատերազմում իրենց արածը Էնւերի հոգին է փառաւորել։

Էնւերը ունէր ծրագիր Կովկասի հայերի վերաբերեալ, որի մասին պատմել է Թալիաթը Խատիսեանին եւ դա տեղ է գտել վերջինիս գրքում։

Ըստ Էնւերի ծրագրի՝ Ցեղասպանութիւնից յետոյ՝ արդէն 1918թ., երբ ռուսական զօրքերը լքել էին Կովկասեան ճակատը, Թուրքիան պէտք է բնաջնջէր նաեւ Կովասում մնացած 2 միլիոն հայերին։ Ինչքան էլ պարադոքսալ թւայ, սրան դէմ է եղել ինքը՝ Թալիաթը եւ յայտնել Էնւերին, որ այդ բնաջնջումից յետոյ եթէ նոյնիսկ 100.000 հայ մնայ աշխարհի երեսին, գլխացաւանք է դառնալու Թուրքիայի համար։

Ամէն դէպքում Էրդողանի կողմից Բաքւում Էնւերի հոգին փառաւորելը եւ պայքարի աւարտւած չլինելու մասին յայտարարելը խօսում է հէնց էնւերեան ծրագրի թարմացման եւ վերանայման մասին։ Էրդողանը հէնց այդ ծրագիրը նկատի ունէր, երբ յայտարարում էր, որ պայքարը չի աւարտւում այդ պատերազմի արդիւնքներով»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։