Հա

Քաղաքական

02/02/2022 - 12:20

«Չենք խրատւում, չենք լրջանում, չենք հասունանում». Արթուր Ղազինեան

Բայց իրօք ունիկալ ժողովուրդ ենք. մեր ունեցած, արիւնով ազատագրած հողերը նւիրում ենք թշնամուն, բայց ազգովի քննարկում ենք Սեւրի պայմանագրով «մեզ տրւած» պատմական հողերը վերդարձնելու մասին:

«alikonline.ir» - ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Ղազինեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Բայց իրօք ունիկալ ժողովուրդ ենք. մեր ունեցած, արիւնով ազատագրած հողերը նւիրում ենք թշնամուն, բայց ազգովի քննարկում ենք Սեւրի պայմանագրով «մեզ տրւած» պատմական հողերը վերդարձնելու մասին:

Ու ամենաաբսուրդն այն է, որ արիւնով ազատագրած պատմական հայրենիքը գրիչի մէկ հարւածով թշնամուն նւիրած անձը դեռ շարունակում է իշխել Հայաստանում, ու դա դեռ քիչ է, ազատօրէն բռնաճնշումներ է իրականացնում Հայրենիքն ազատագրողների նկատմամբ:

Ինֆանտիլ երազկոտութիւնն ու դատարկ մեծամտութիւնը դարեր շարունակ կործանել են մեզ՝ դառնալով միլիոնաւոր մարդկանց եւ հարիւր հազարաւոր քառակուսի կիլոմետր հողերի կորստին:

Չենք խրատւում, չենք լրջանում, չենք հասունանում, ու դրա պատճառով շարունակելու ենք կոտորւել ու կործանւել...»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։