«Արցախի Հանրապետութեան Սահմանադրութեան փոփոխութեան մասին» օրէնքի նախագիծն Արցախի ԱԺ նիստում կը քննարկւի փետրւարի 2-ին։ Այս փուլում սահմանադրական փոփոխութիւններ անելու անհրաժեշտութիւնը, ըստ ԱՀ Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր, ԱՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայեանի, բխում է այն մարտահրաւէրներից, որոնք կանգնած են Արցախի առջեւ։
«alikonline.ir» - «Արցախի Հանրապետութեան Սահմանադրութեան փոփոխութեան մասին» օրէնքի նախագիծն Արցախի ԱԺ նիստում կը քննարկւի փետրւարի 2-ին։ Այս փուլում սահմանադրական փոփոխութիւններ անելու անհրաժեշտութիւնը, ըստ ԱՀ Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր, ԱՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայեանի, բխում է այն մարտահրաւէրներից, որոնք կանգնած են Արցախի առջեւ։
«Գործող Սահմանադրութիւնը թոյլ չի տալիս կառավարման կայուն համակարգ ունենալ։ Նախագահական ու խորհրդարանական ընտրութիւնները նոյն օրն անցկացնելու կէտն ինքնին մեծ վտանգ է պարունակում։ Մեզ պէս երկրում, որտեղ մշտապէս կայ պատերազմի վտանգ, կառավարման ճգնաժամին նպաստող կէտ չպէտք է լինի Սահմանադրութեան մէջ»,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասել է Բալայեանը։
Բացի այդ, նրա փոխանցմամբ Արցախում ու Հայաստանում գործող իրաւական ռեժիմները պէտք է կամ նոյնը, կամ գոնէ շատ մօտ լինեն իրար։ ՀՅԴ կուսակցութիւնում դեռ այս թեմայով քննարկում չի եղել։
«Յանձնաժողովի աշխատանքի արդյունքում կը յստակեցւի, թէ Արցախում կառավարման որ ձեւն է աւելի նպատակայարմար։ Ի դէպ, յանձնաժողովը մասնագիտական է, բայց կան նաեւ անդամներ տարբեր կուսակցութիւններից, քաղաքական ուժերից, խմբակցութիւններից»,- ասել է նա։
Քանի որ ընդամէնը երկու օր առաջ է ստեղծւել սահմանադրական բարեփոխումների յանձնաժողովը, Բալայեանը դժւարացաւ մանրամասներ հաղորդել։