«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք հետաքրքրւեցինք՝ այնուամենայնիւ, ո՞ւմ թեկնածութիւններն է քննարկել խորհրդարանական ընդդիմութիւնը՝ յանձին «Հայաստան» դաշինքի, ՀՀ նախագահի պաշտօնի համար։
«alikonline.ir» - «Հրապարակ» թերթը գրում է. «Մենք հետաքրքրւեցինք՝ այնուամենայնիւ, ո՞ւմ թեկնածութիւններն է քննարկել խորհրդարանական ընդդիմութիւնը՝ յանձին «Հայաստան» դաշինքի, ՀՀ նախագահի պաշտօնի համար։
Մեզ ասացին, որ մեծ թւով անձանց են քննարկել։ Նախ առաջարկել են Ռոբերտ Քոչարեանի թեկնածութիւնը, ով հրաժարւել է առաջադրւել։ Ապա ինքնառաջադրւել է Էդգար Ղազարեանը՝ շեշտելով առաջադրման կարեւորութիւնը եւ յայտնելով իր պատրաստակամութիւնը՝ աջակցել ընդդիմութեան ցանկացած թեկնածուի։ Ապա եւս երկու թեկնածու է քննարկւել՝ թուրքագէտ, գիտութիւնների դոկտոր Ռուբէն Մելքոնեանի եւ ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակեանի թեկնածութիւնները։
Վերջինիս թեկնածութիւնը դրական է դիտւել, քանզի Վահագն Խաչատրեանի դէպքում նա լաւ մրցակից կարող էր լինել՝ երկուսն էլ Լեւոն Տեր-Պետրոսեանի շրջանի գործիչներ են, երկուսն էլ՝ կենսագրութիւն ունեցող, բարձր պաշտօններ զբաղեցրած։ Սահակեանը՝ նաեւ որպէս ինտելեկտուալ եւ ինտելիգենտ մարդու կերպար»: