Հա

Քաղաքական

06/02/2022 - 13:20

«Հրաժարակա՞ն էք տւել, ​​ինչո՞ւ, թէ՞ դաւաճանը որոշել է, որ Ձեզ փոխարինի Մակունցի մակարդակի գլխաւոր հիւպատոս». հարցեր Լոս Անջելէսում ՀՀ գլխաւոր հիւպատոսին

ԱՄՆ-ում բնակւող սփիւռքահայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ Վիգէն Սօսիկեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է, որ սոցցանցերում վերջերս շրջանառւող գրառումները վկայում են այն մասին, որ դեսպան Արմէն Բայբուրդեանը լքում է Լոս Անջելէսում Հայաստանի գլխաւոր հիւպատոսի պաշտօնը։

«alikonline.ir» - ԱՄՆ-ում բնակւող սփիւռքահայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ Վիգէն Սօսիկեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է, որ սոցցանցերում վերջերս շրջանառւող գրառումները վկայում են այն մասին, որ դեսպան Արմէն Բայբուրդեանը լքում է Լոս Անջելէսում Հայաստանի գլխաւոր հիւպատոսի պաշտօնը։

Սօսիկեանը ցաւով նշում է, որ մինչ օրս հիւպատոսութեան կամ ՀՀ ԱԳՆ-ի կողմից յանկարծակի մեկնելու վերաբերեալ պաշտօնական հաղորդագրութիւն չկայ:

«Թափանցիկութեան եւ յստակության բացակայութիւնը խօսուն է:

Պարոն Բայբուրդեան, Արեւմտեան Միացեալ Նահանգների միլիոնաւոր համայնքը շատ աւելին է մարդկանց փոքր խմբից, որոնք ոգեւորւած են ձեզ հետ լուսանկարւել տեղական միջոցառումների ժամանակ:

Համայնքն արժանի է Ձեզնից ուղիղ լսելու: Ձեր բացատրութիւնն էական է:

Հրաժարակա՞ն էք տւել։ Եթէ այո, ինչո՞ւ։

Թէ՞ դաւաճանը որոշել է, որ ձեր «առաքելութիւնն աւարտւած է», որ ձեզ փոխարինի Մակունցի մակարդակի գլխաւոր հիւպատոս։

Ինչեւէ, հարցը մնում է…

Դուք չօգտագործեցիք ձեր ձայնը որպէս գլխաւոր հիւպատոս՝ ձեր վերադասի դաւաճանական գործողութիւնները բացայայտելու համար: Ձեր խլացնող լռութիւնը կը շարունակւի նաեւ, որպէս նախկին գլխաւոր հիւպատո՞ս»,- գրում է Վիգէն Սօսիկեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։