Հա

Քաղաքական

06/02/2022 - 13:45

«ՀՅԴ-ն մեծ առաքելութիւն ունի ե՛ւ որպէս կուսակցութիւն, ե՛ւ որպէս ազգային ուժ». Էդգար Էլբակեան

Դաշնակցութեանը երկու հայեցակէտից կարելի է նայել՝ ուղղակի որպէս քաղաքական ուժ, որը գրանցւած է Արդարադատութեան նախարարութիւնում ինչպէս միւս բոլոր կուսակցութիւնները, եւ որպէս ազգային ուժ՝ աւելի լայն իմաստով. Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց քաղաքագէտ Էդգար Էլբակեանը, որը մասնակցում էր ՀՅԴ հիմնադրման 131-ամեակի միջոցառմանը:

«alikonline.ir» - Դաշնակցութեանը երկու հայեցակէտից կարելի է նայել՝ ուղղակի որպէս քաղաքական ուժ, որը գրանցւած է Արդարադատութեան նախարարութիւնում ինչպէս միւս բոլոր կուսակցութիւնները, եւ որպէս ազգային ուժ՝ աւելի լայն իմաստով. Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց քաղաքագէտ Էդգար Էլբակեանը, որը մասնակցում էր ՀՅԴ հիմնադրման 131-ամեակի միջոցառմանը Երեւանի «Դւին հոլլ» համալիրում։

«Այս երկու տեսանկիւնից էլ այսօր Դաշնակցութիւնն իրականում կարեւոր առաքելութիւն ունի ե՛ւ որպէս պարզապէս կուսակցութիւն, որն ընդդիմադիր կեցւածք ունի տարւող ուղեգծին, ե՛ւ նաեւ որպէս ազգային ուժ։ Դաշնակցութիւնը նոր չէ, որ պիտի իր այդպիսին լինելն ապացուցի. Եթէ միայն 1991-ից վերցնենք՝ Արցախեան առաջին պատերազմ, Ապրիլեան պատերազմ, վերջին պատերազմ։ Վերջին պատերազմում տեղեր կային՝ կանոնաւոր ստորաբաժանումները նահանջում էին, Դաշնակցութեան ռեզերւային գումարտակն էր ռազմաճակատը պահում։ Հետեւաբար նաեւ այս իմաստով Դաշնակցութիւնը որպէս կենդանի օրինակ, որպէս 21-րդ դարում ազգային լինելու եւ դրանից չերկնչելու, զոհաբերութեան պատրաստ լինելու մոդել, նոյնպէս շատ կարեւոր է»,- ասաց Էդգար Էլբակեանը։

Նա փաստեց, որ երկար պատմութիւն ունենալը նաեւ պահպանողական լինելու մեծ ծանրութիւն է դնում կուսակցութեան վրայ, որովհետեւ չես կարող այսպահային քամիներին տրւել։

Դաշնակցութիւնը նաեւ հերոսներ եւ իդէալներ կերտող կուսակցութիւն է։ Էդգար Էլբակեանը համարում է, որ առանց իդէալներ մարմնաւորողների եւ առանց մեծ նպատակի ոչ մի ասպետութիւն գոյութիւն ունենալ չի կարող։

«Այն աննորմալ վիճակը, որն այսօր աշխարհում կայ, այսինքն կան բազմաթիւ պետութիւններ, որոնք ժամանակին հիմնւել են այդ բոլոր արժէքներով, իսկ այսօր ուղղակի անդէմ զանգւած են եւ յաճախ մէկը միւսից հնարաւոր չէ տարբերել, սա երկար չի տեւելու, սա օրինաչափութեան հակասութիւն է, որն ինչ-որ մի օր հերքւելու է։ Դաշնակցութիւնը կերտում է իդէալներ, որովհետեւ փիլիսոփայական իմաստով մարմնացումն է հայութեան պայքարի սեփական ազգային քաղաքական իրաւունքների համար»,- ասաց նա։

Էդգար Էլբակեանը պատահական չհամարեց, որ մեր թշնամիները շատ յաճախ «դաշնակ» բառը կիրառում են ուղղակի որպէս «հայ»-ի հոմանիշ։  

 

Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։