Հա

Քաղաքական

17/02/2022 - 12:30

«Ադրբեջանից հնչած սպառնալիքը Արցախի նախագահին ձերբակալելու վերաբերեալ շատ աւելի խոր եւ վտանգաւոր գործընթացների մեկնարկի մասին է խօսում»․ Տիգրան Աբրահամեան

Հ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան անդամ Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքի իր էջում գրել է.

«alikonline.ir»- ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան անդամ Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքի իր էջում գրել է.

«Ադրբեջանից հնչած սպառնալիքը Արցախի նախագահին ձերբակալելու, իսկ իրականում՝ առեւանգելու վերաբերեալ, շատ աւելի խորը եւ վտանգաւոր գործընթացների մեկնարկի մասին է խօսում, քան կարելի է առաջին հայացքից պատկերացնել։

Նկատի ունենալով ադրբեջանական «սեւ ցուցակներում» յայտնւած բազմաթիւ մեր հայրենակիցների փաստը, իրականում սա միայն մէկ մարդու ուղղւած սպառնալիք չէ։

Եթէ նոյնիսկ միջազգային իրաւունքի տեսանկիւնից ադրբեջանական իրաւապահ մարմինների մեղադրանքը փաստական առումով հիմքեր չունի էլ, դրանից առաջացող ռիսկերը չեն նւազում։ 

Եթէ այս պրոցեսում Ադրբեջանն իր քայլերը միջազգային հանրութեան համար ընկալելի դարձրեց՝ այդ ուղղութեամբ աշխատանքներն արդէն ընթանում են, իսկ ՀՀ իշխանութիւններն իրենց բնորոշ անտարբեր, անատամ պահւածք դրսեւորեն ու ձեւացնեն, որ Արցախի հարցում անելիք այլեւս չունեն, ապա շատ շուտով ականատես կը լինենք ադրբեջանական նոր սադրանքների»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։