Լիլիթ Գալստեանն ու Էլինար Վարդանեանը դիմում-նամակ են յղել ԻՒՆԵՍԿՕ-ի գլխաւոր տնօրէն Օդրի Ազուլէյին
«alikonline.ir»- ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Լիլիթ Գալստեանը եւ Էլինար Վարդանեանն Արցախի պատմամշակութային ժառանգութեան նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացւող վանդալիզմի եւ ոչնչացման քաղաքականութեան կապակցութեամբ դիմում-նամակ են յղել ԻՒՆԵՍԿՕ-ի գլխաւոր տնօրէն ՕդրիԱզուլէյին։
«Մեծարգոյ Տկն․ Գլխաւոր տնօրէն,
44-օրեայ պատերազմի օրերին մարդկային զոհերի կողքին ունեցել ենք նաեւ մշակութային ահռելի կորուստեր: Ադրբեջանի կողմից օկուպացւած տարածքներում է մնացել հսկայածաւալ մշակութային ժառանգութիւն, որի հանդէպ Ադրբեջանը որդեգրել է բացայայտ ոչնչացման քաղաքականութիւն: Պղծման եւ վանդալիզմի կողքին, Ադրբեջանը զբաղւած է նաեւ գիտական զեղծարարութեամբ: 2022թ. փետրւարի 3-ին ադրբեջանական եւ միջազգային լրատւական աղբիւրներից յայտնի է դարձել, որ Ադրբեջանի Հանրապետութեան մշակոյթի նախարար՝ Անար Քերիմովի որոշմամբ ձեւաւորւել է աշխատանքային խումբ, որը պատրաստւում է Արցախի Հանրապետութեան ներկայումս օկուպացւած տարածքներում «աղւանական ճարտարապետական յուշարձաններից» վերացնել հայկական արձանագրութիւնները:
Ադրբեջանի իշխանութեան նման գործելաոճը ունի մէկ նպատակ՝ վերացնել Արցախի Հանրապետութեան օկուպացւած տարածքներում առկայ հայկական պատմա-մշակութային ժառանգութիւնը:
Հարկ է ընդգծել, որ Ադրբեջանի իշխանութիւնները նախկինում եւս ոչնչացրել են հայկական մշակութային ժառանգութեան համար մեծ նշանակութիւն ունեցող արժէքներ: Մասնաւորապէս՝ Ադրբեջանի իշխանութիւնները 2002 եւ 2005 թւականներինին, խաղաղ ժամանակահատւածում ոչնչացրել են Նախիջեւանի Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցը, որտեղ տեղադրւած էին հազարաւոր արժէքաւոր խաչքարեր: Խաչքարերը ոչնչացւել են, իսկ հետագայում օգտագործւել որպէս շինանիւթ:
ՄԱԿ-ի Միջազգային արդարադատութեան դատարանը Հայաստանն ընդդէմ Ադրբեջանի գործով իր 2021 թ. դեկտեմբերի 7-ի միջանկեալ միջոցների կիրառման վերաբերեալ որոշմամբ պարտաւորեցրել է Ադրբեջանին՝ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու եւ պատժելու վանդալիզմի եւ պղծման բոլոր գործողութիւնները, որոնք կատարւել են հայկական մշակութային ժառանգութեան հանդէպ, այդ թւում՝ եկեղեցիների եւ պաշտամունքի այլ վայրերի, յուշարձանների, բնութեան վայրերի, գերեզմանների եւ այլ արտեֆակտների»: Այդ թւում մտահոգութիւն է յայտնել Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգութիւնը ալբանական ներկայացնելու ճիգերի վերաբերեալ:
Ադրբեջանական իշխանութեան վանդալիզիմի եւ պղծման գործողութիւնները հայկական մշակութային արժէքների նկատմամբ կրում են շարունակական բնոյթ, ինչով Ադրբեջանը կոպտօրէն խախտում է ՄԱԿ-ի Միջազգային արդարադատութեան դատարանի վերոնշեալ որոշման պահանջները:
Ադրբեջանի իշխանութիւնը շարունակաբար վարում է էթնիկ զտման եւ մշակութային արժէքների ոչնչացման քաղաքականութիւն, ինչը լուրջ վտանգների առաջ է կանգնեցնում Հայաստանի եւ Արցախի բնակչութեանը:
Հաշւի առնելով ստեղծւած իրավիճակը, ակնկալում ենք Միաւորւած ազգերի կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի կազմակերպութեան (ԻՒՆԵՍԿՕ) ակտիւ միջամտութիւնը՝ Ադրբեջանի իշխանութեան կողմից Արցախի Հանրապետութեան օկուպացւած տարածքներում հայկական պատմական եւ մշակութային նշանակութիւն ունեցող արժէքների պաշտպանութեան հարցում, որոնք նաեւ համամարդկային մշակութային ժառանգութեան մասն են կազմում:
Ընդգծում ենք նաեւ, որ 1954 թ. Հաագայի կոնւենցիայի 23-րդ յօդւածի համաձայն ԻՒՆԵՍԿՕ-նկարեւոր յանձնառութիւն ունի՝ հնարաւորինս արագանկախ տեխնիկական առաքելութիւն իրականացնելու Արցախի Հանրապետութեան այն տարածքներում, որոնք պատերազմի արդիւնքում անցել են Ադրբեջանի վերահսկողութեան տակ, ինչպէս նաեւ իրականցնելու պատմամշակութային ժառանգութեան ներկայ վիճակի գնահատման փաստահաւաք առաքելութիւն։
Յարգանքով՝
ՀՀ ԱԺ Կրթութեան, գիտութեան
եւ մշակոյթի մշտական հարցերի
յանձնաժողովի անդամներ
Լիլիթ Գալստեան,
Էլինար Վարդանեան»։