Դուք ոնց որ չեք հասկանում, որ դուք իշխանութիւն էք մի պարզ պատճառով՝ 2018-ից առաջ եղածի ու չեղածի հետեւանքով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը։
«alikonline.ir»- Դուք ոնց որ չեք հասկանում, որ դուք իշխանութիւն էք մի պարզ պատճառով՝ 2018-ից առաջ եղածի ու չեղածի հետեւանքով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանն ԱԺ Արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովում, որտեղ ՔՊ պատգամաւորները տապալեցին «Շուշիի հռչակագիր»-ը դատապարտող բանաձեւ ընդունելու՝ ընդդիմութեան առաջարկը։
«Ես չգիտեմ, թէ դուք որքան կը ձգէք այդքան համեմատւելով նախկինների հետ՝ սխալները մատնանշելով, բայց ձեզ ժողովուրդը միայն նախկինների սխալների համար է բերել իշխանութեան։ Ձեզանից ոչ ոք արժէք չունէր իշխանութեան գալու, մենակ նախկինների արածն ու չարածը մերժելու համար եկել էք իշխանութեան, հերիք է նախկիններից խօսել»,- ասաց պատգամաւորը:
Նա նաեւ յիշեցրեց, որ 2016-ին մի պատերազմ եղել է, որն ունեցել է ճիշտ 2020-ի հակառակ պատկերը՝ ո՛չ տարածքային կորուստներ ենք ունեցել, ո՛չ հազարաւոր զոհեր ենք ունեցել եւ կապիտուլեացիա չենք ստորագրել:
«Ուրեմն մինչեւ ձեզ, մինչև 2018-ի արածի, չարածի, դիւանագիտութեան, ռազմական ծախսերի պատասխանը 2016 թւականի պատերազմն է, որը 180 աստիճանով այլ ելք ունէր: Եթէ կարողացել են այդպէս անել, եթէ դրա համար պէտք էր գնալ՝ բարձրաստիճան պաշտօնեաների հանդիպել, եթէ դրա համար պէտք էր դիւանագիտութիւն վարել, որը վարւել էր ձեզանից առաջ, ուրեմն դա էլ պէտք է արւէր»,- ասաց Քրիստինէ Վարդանեանը։