Վարչապետ կոչեցեալ բռնապետիկն ընդունել է Հայաստան ժամանած ադրբեջանցի պատգամաւորներին։ Դեռ մի կողմ թողնենք ադրբեջանցիների Հայաստան ժամանման հետ կապւած խճճւած հարցերը։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը։
«alikonline.ir» - Վարչապետ կոչեցեալ բռնապետիկն ընդունել է Հայաստան ժամանած ադրբեջանցի պատգամաւորներին։ Դեռ մի կողմ թողնենք ադրբեջանցիների Հայաստան ժամանման հետ կապւած խճճւած հարցերը։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը։
«Հիմնական հարցը հետեւեալն է, արդեօ՞ք որեւէ պետութեան ղեկավար ընդունում է այլ երկրներից ժամանած պատգամաւորներին։ Գոյութիւն ունի, այսպէս կոչւած պրոտոկոլ, այսինքն տւեալ դէպքում այդ եւ ոչ միայն այդ, այլեւ Եւրոնեսթի համաժողովին ժամանած միւս երկրների պատգամաւորներին համատեղ կարող էր ընդունել ԱԺ նախագահը կամ նրա տեղակալներից մէկը։
Բայց՝ ոչ, ադրբեջանցիներին ընդունել է նոյն Ադրբեջանին պարտւած, երկիրը նրանց յանձնած բռնապետիկը։ Սա ի՞նչ բացատրութիւն կարող է ունենալ, միայն մէկ՝ արժանապատւութիւն չունեցող, թշնամու դէմ սողացող, ողորմելի, ստրկամիտ ծրագրի իրականացում»,- գրել է Իշխանեանը։