Հա

Քաղաքական

02/03/2022 - 12:10

«Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակութիւնները չեն մասնակցի ՀՀ նախագահի ընտրութեանը

ՀՀ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակութիւնները, ինչպէս եւ նախապէս յայտնել էին, մարտի 2-ին նիստում բոյկոտեցին ՀՀ նախագահի ընտրութեան հարցով քննարկումը։ Ընդդիմադիր պատգամաւորները լքեցին նիստերի դահլիճը՝ այդպիսով արտայայտելով իրենց վերաբերմունքը տեղի ունեցողի հանդէպ։

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակութիւնները, ինչպէս եւ նախապէս յայտնել էին, մարտի 2-ին նիստում բոյկոտեցին ՀՀ նախագահի ընտրութեան հարցով քննարկումը։ Ընդդիմադիր պատգամաւորները լքեցին նիստերի դահլիճը՝ այդպիսով արտայայտելով իրենց վերաբերմունքը տեղի ունեցողի հանդէպ։ Տեղեկացնում է Yerkirmedia.am-ը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութիւնն այս պաշտօնում առաջադրել է Բարձր տեխնոլոգիական արդիւնաբերութեան նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրեանի թեկնածութիւնը։ Նա միակ թեկնածուն է։ 1992-1996 թւականներին Վահագն Խաչատուրեանը եղել է Երեւանի քաղաքապետ, իսկ 1996-1999 թւականներին՝ ԱԺ պատգամաւոր: 1996-1998 թթ.-ին Լեւոն Տէր-Պետրոսեանի խորհրդականն էր: 2019 թ.-ից մինչ նախարար դառնալը գործարար, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցութեան պատգամաւոր Խաչիկ Սուքիասեանին պատկանող «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ էր: 2021 թ. օգոստոսի 4-ին նշանակւել է Բարձր տեխնոլոգիական արդիւնաբերութեան նախարար:

Յիշեցնենք, որ առաջին փուլում նախագահ է ընտրւում այն թեկնածուն, որը ստացել է պատգամաւորների ընդհանուր թւի ձայների առնւազն երեք քառորդը: Անհրաժեշտ ձայների թիւը, ներկայիս 107 պատգամաւորի դէպքում, կազմում է 80,25 ձայն, սակայն ՔՊ-ական պատգամաւորների թիւը 71 է:

Ըստ Սահմանադրութեան, եթէ Հանրապետութեան նախագահ չի ընտրւում, ապա տասնօրեայ ժամկէտում անցկացւում է նախագահի նոր ընտրութիւն` նոյն փուլերով։

Երկրորդ փուլում արդէն ընտրւած է համարւում ձայների երեք հինգերորդը ստացած թեկնածուն։ Երրորդ փուլին արդէն կարող է մասնակցել երկրորդ փուլում առաւել ձայներ ստացած երկու թեկնածուն: Երրորդ փուլում Հանրապետութեան նախագահ է ընտրւում այն թեկնածուն, որն ստանում է պատգամաւորների ընդհանուր թւի ձայների կէսից աւելին

Յիշեցնենք, որ յունւարի 23-ին ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը հրապարակայնօրէն հրաժարական է տւել` պատճառաբանելով, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի եւ ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին եւ արտաքին քաղաքականութեան արմատական գործընթացների վրայ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։