Հա

Քաղաքական

05/03/2022 - 14:40

«Կանգնելու ենք հացահատիկի դեֆիցիտի եւ պարենային անվտանգութեան խնդրի առաջ»․ Արթուր Խաչատրեան

Այն, ինչ տեղի է ունենում ՀՀ տնտեսութեան մէջ, այսօրւայ կառավարութեան սխալ, կործանարար քաղաքականութեան հետեւանքն է։ Չնայած Նիկոլ Փաշինեանը ինքը ծնունդով գիւղից է, սակայն չի գիտակցում գիւղատնտեսութեան նշանակութիւնը։

«alikonline.ir» - Այն, ինչ տեղի է ունենում ՀՀ տնտեսութեան մէջ, այսօրւայ կառավարութեան սխալ, կործանարար քաղաքականութեան հետեւանքն է։ Չնայած Նիկոլ Փաշինեանը ինքը ծնունդով գիւղից է, սակայն չի գիտակցում գիւղատնտեսութեան նշանակութիւնը։ Tert.am-ի հետ զրոյցում, անդրադառնալով առաջիկայում, ստեղծւած աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանաւորւած՝ հացահատիկի հնարաւոր դեֆիցիտի, պարենային ապրանքների գնաճի եւ Հայաստանի տնտեսութեան վրայ դրանց ազդեցութեան մասին, ասաց Գիւղատնտեսութեան նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։

«Գիւղատնտեսութիւնը բիզնես չէ։ Այո, ինտենսիւ խնձորի այգին բիզնես է, բայց հացահատիկի, պարենային անվտանգութեան զամբիւղի մէջ մտնող բնամթերքի մշակումը պարենային անվտանգութեան մաս կազմելով՝ ազգային անվտանգութեան կարեւոր բաղադրիչ է։ Այն ժամանակւանից սկսած, երբ այս իշխանութիւնները փոխեցին իրենց գիւղատնտեսական քաղաքականութիւնը, ես մշտապէս ահազանգում էի, որ մենք պարենային անվտանգութեան խնդիր ենք ունենալու։ Ինչ վերաբերում է հացահատիկի մշակմանը եւ ներկրմանը, ապա պէտք է նշել, որ հացահատիկի մեր բերքի բաւարարումը 50%-ի կարգի է, մենք ներմուծում ենք դրսից, ընդ որում զգալի մասը ներմուծում էինք Արցախի Հանրապետութիւնից։ Բայց այս իշխանութեան օրօք այն տարածքները, որտեղից մենք հացահատիկ էինք ներմուծում, յանձնւեցին Ադրբեջանին։ ԱԺ-ում, երբ Հռիփսիմէ Ստամբուլեանը կոնկրետ հարց տւեց, Նիկոլ Փաշինեանը հարցին չունենալով բովանդակային պատասխան, այն տարաւ էմոցիոնալ դաշտ, անհաւասարակշիռ պատասխան տւեց, փորձեց շրջանցել հարցը։ Բայց այդտեղ մի բառակապակցութիւն դուրս մնաց հանրութեան ուշադրութիւնից՝ այն, որ այդ տարածքներում ցորենի բիզնես էին անում. միգուցէ ինչ-որ մարդիկ ցորենի բիզնես էի անում, բայց այդ ցորենի բիզնեսով պարենային անվտանգութեան հարց էր լուծւում։ Հիմա դա չկայ»,- ասաց Խաչատրեանը։

Հաշւի առնելով, որ հացահատիկի հիմնական մասը մենք ներմուծում ենք հիմնականում ՌԴ-ի հարաւից, Խաչատրեանը նշեց, որ ՌԴ-ի դէմ պատժամիջոցների կիրառումից յետոյ պարզ դարձաւ, որ պարենային ապանքների դեֆիցիտի վտանգ կայ, ինչի մասին պարբերաբար բարձրաձայնել է։

«Հիմա մենք այդ վտանգի առաջ ենք կանգնած, ՌԴ-ի դէմ կիրառւող պատժամիջոցների պատճառով հնարաւոր է Ռուսաստանը սահմանափակի հացահատիկի արտահանումը երկրից։ Յիշենք, որ 2020 թ-ին քովիդի ժամանակ Ռուսաստանը սահմանափակեց հացահատիկի արտահանումը, իհարկէ դա չվերաբերւեց ԵԱՏՄ երկրներին, բայց հնարաւոր է, որ այս անգամ դա նաեւ Հայաստանին վերաբերւի»,- ասաց Խաչատրեանը։

Պատգամաւորի խօսքով՝ որպէսզի Հայաստանը նւազեցնի արտաքին շուկայից կախւածութիւնը, երկրի ներսում պէտք է զարգացնի հացահատիկի արտադրութիւնը։

«Վահան Քերոբեանը ասաց, որ քանի որ գարնանացանի արդիւնաւէտութիւնը ցածր է, գարնանացանի սերմնացուն չեն սուբսիդաւորելու, այսինքն՝ մարդը փոխանակ մտածի ինչպէս բարձրացնի արդիւնաւէտութիւնը, ասում է չէ, արդիւնաւէտութիւնը ցածր է, ուրեմն չենք ֆինանսաւորելու։ Մարտի 3-ին միայն կառավարութիւնը յայտարարեց կալիումային, ազոտական եւ ֆոսֆորական պարարտանիւթի սուբսիդաւորման մասին, երբ արդէն սկսւել է գարնանացանը եւ արդէն աշնանը ցանած ցորենի համար պէտք է պարարտանիւթ տան, այսինքն սխալ քաղաքականութեան հետեւանքով մեր աշնանացանը եւ գարնանացանը ռիսկի տակ են։ Վաղը մենք իրօք կանգնելու են հացահատիկի դեֆիցիտի առաջ»,- ասաց նա։

Արթուր Խաչատրեանը նշեց, որ պէտք է խթանել տեղական սերմնաբուծութիւնը եւ հացահատիկի արտադրութիւնը, ինչպէս նաեւ շտապել ռուսական հացահատիկին փոխարինող այլընտրանքային շուկայ գտնել եւ որպէս օրինակ բերեց Ղազախստանը։

«Ոչ միայն հացը կարող է թանկանալ, այլ բոլոր այն պարենային ապրանքները, որոնք ներկրում ենք ՌԴ-ից։ Եթէ հացահատիկը թանկանայ, այն շղթայաձեւ ռեակցիա է ունենալու։ Սելիտրայի գինը 8000-ից դարձել է 20.000, եթէ կառավարութիւնը չմեղմի պարարտանիւթի գինը, դա եւս յանգեցնելու է գնաճի, եթէ պետութիւնը պարարտանիւթը հասանելի չդարձնի, գիւղացին կամ չի ցանի իր դաշտը, կամ արտադրանքը շատ աւելի թանկ կը լինի»,- ընդգծեց Խաչատրեանը։

Նրա խօսքով՝ ՀՀ-ի ցանքատարածութիւնները բաւական չեն հացահատիկի պահանջները բաւարարելու համար, բայց այն կարող է ապահովել մինիմալ քանակ եւ էականօրէն նւազեցնել հացահատիկի դեֆցիտը։ Խաչատրեանը վտահ է՝ ստեղծւած խնդիրները հետեւանք են պետական գիւղատնտեսական քաղաքականութեան բացակայութեան։

 

Յարակից լուրեր

  • «Փաշինեանը «Մեր դէմ խաղ չկայ» սկզբունքով, քաղաքական սադիզմով պատժում է ընդդիմախօսներին». Արթուր Խաչատրեան
    «Փաշինեանը «Մեր դէմ խաղ չկայ» սկզբունքով, քաղաքական սադիզմով պատժում է ընդդիմախօսներին». Արթուր Խաչատրեան

    168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը զոհւած զինծառայողի մօր նկատմամբ կատարւողը պայմանաւորեց Փաշինեանի իշխանութեան որդեգրած քաղաքականութեամբ՝ բոլոր ընդդիմախօսներին պարբերաբար պատժել։

  • Ադրբեջանը նոր բանակցութիւնների նախօրէին ուժ է կիրառում, որ Հայաստանից զիջումներ կորզի
    Ադրբեջանը նոր բանակցութիւնների նախօրէին ուժ է կիրառում, որ Հայաստանից զիջումներ կորզի

    Կառավարութեան նիստերը վաղուց արդէն դադարել են նիստեր լինելուց, վաղուց արդէն այդ «նիստերը» որոշումներ կայացնելու համար չեն։ Կառավարութեան հաւաքները վաղուց արդէն վերածւել են բեմականութեան, որտեղ գլխաւոր հերոսը քաղաքական ելոյթներ է ունենում, հպարտանում չեղած ձեռքբերումներով, իրողութեանը չհամապատասխանող պնդումներ անում եւ ժողովրդին նախապատրաստում է նոր կապիտուլեացիայի:

  • «Ցանկացած զիջում թուրքերին բերում է աւելի լկտի պահանջների»․ Արթուր Խաչատրեան
    «Ցանկացած զիջում թուրքերին բերում է աւելի լկտի պահանջների»․ Արթուր Խաչատրեան

    Ես դեռ 1,5 տարի առաջ հարցում էի ուղարկել էկոնոմիկայի նախարարութիւն, որ իրենք իրենց հաշւարկները ներկայացնեն, թէ հայ-թուրքական սահմանի բացման արդիւնքում Հայաստանն ինչ օգուտներ կունենայ: Այս մասին այսրօր ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:

  • Յուսահատ ու դժբախտ հասարակութիւն...
    Յուսահատ ու դժբախտ հասարակութիւն...

    Մայիսի 8-ին լրացաւ Նիկոլ Փաշինեանի «գահակալութեան» հինգերորդ տարին։ Սկսւում է «Նիկոլի թւի» վեցերորդ տարին։ Ինչ տեղի ունեցաւ այս հինգ տարիների ընթացքում՝ բոլորս տեսանք. հազարաւոր զոհեր, Արցախի տարածքի մեծ մասի օկուպացիա, ոսոխի ներկայութիւն Հայաստանի Հանրապետութեան տարածքում, ինքնիշխանութեան կորստի եւ նոր աւերիչ պատերազմի վերսկսման իրական վտանգ...

  • Հայաստանը աւելի ու աւելի խորն է թաղւում պարտքերի մէջ
    Հայաստանը աւելի ու աւելի խորն է թաղւում պարտքերի մէջ

    Մայիսի 4-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը հիւրընկալւել էր «5-րդ ալիք» հեռուստաընկերութեան «Հարցազրոյց» հաղորդաշարին, խօսել նաեւ տնտեսական խնդիրներց:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։