Քաղաքագէտ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարեանը, անդրադառնալով Հայաստանի ու Արցախի շուրջ զարգացումներին, «Թելագրամ»-ի իր ալիքում գրում է.
«alikonline.ir» - Քաղաքագէտ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարեանը, անդրադառնալով Հայաստանի ու Արցախի շուրջ զարգացումներին, «Թելագրամ»-ի իր ալիքում գրում է.
«Սկզբից մեզ կը վախեցնեն նոր պատերազմով ու մեծ կորուստներով։ Յետոյ ինչ-որ հրաշքով մենք «կը փրկւենք» այդ պատերազմից։ Բայց ոչ կորուստներից։ Կորուստներ, ցաւօք սրտի, ամենայն հաւանականութեամբ կը լինեն։ Ձեռագիր է, դժւար փոխւի…
Յետոյ աշխարհի ուժեղները կը սկսեն գովել Հայաստանի իշխանութիւններին՝ խաղաղասիրութեան, բարդ լուծումների գնալու պատրաստակամութեան, քաղաքական կամքի ցուցադրման ու նմանատիպ այլ՝ հիմքում դաւաճանական վարքագծի համար։
Մեզ կը խոստանան ոսկէ սարեր։
Յետոյ ժպիտներ, ձեռքսեղմումներ, յարաբերութիւնների կարգաւորում, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական սահմանների բացում… Իսկ վերջում, երբ Հայաստանն այլեւս սահմանային վէճեր չի ունենայ թուրքական երկրների հետ, մեզ կը հրաւիրեն միութենական պետութիւն կազմել Ռուսաստանի եւ Բելառուսի հետ։
Եւ, ինչպէս կասէր այս ամենի գաղափարական առաջնորդ ԼՏՊ-ն՝ «պար, պարոնայք, շամպայն» (танцы, господа, шампанское)…
Ու հա, սա տարիների սցենար չի։ Ամիսների։ Ամէն ինչ շատ արագ տեղի կունենայ։ Ամէն ինչ արդէն տեղի է ունենում»։