Հա

Քաղաքական

17/03/2022 - 13:50

ՀՀ արտգործնախարարը չի ներկայացնում հայ ժողովրդի շահերը․ ՀՅԴ եւ ՀՀԿ երիտասարդների ակցիան

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութիւնը եւ ՀՀԿ Երիտասարդական եւ ուսանողական կազմակերպութիւնները միասնական ակցիա են իրականացնում ՀՀ արտգործանախարարութեան շէնքի առջեւ։

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութիւնը եւ ՀՀԿ Երիտասարդական եւ ուսանողական կազմակերպութիւնները միասնական ակցիա են իրականացնում ՀՀ արտգործանախարարութեան շէնքի առջեւ։ Տեղեկացնում է Yerkir.am-ը։

Նրանք ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտօնակատարին յիշեցնում են, որ ինքը չի ներկայացնում հայ ժողովրդի իրական շահերը։

«Հայաստանում խորացող համակարգային եւ Արցախում ստեղծւած հումանիտար եւ անվտանգային ճգնաժամերի պայմաններում հայաստանյան դէ ֆակտօ իշխանութիւնները շարունակում են բացառապէս թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող գործողութիւնները՝ փորձելով հայ ժողովրդին կանգնեցնել եւս մէկ աղէտի առջեւ»,- նախապէս յայտարարել են նրանք։

Ակցիայի մասնակիցները ԱԳՆ շէնքի մօտից երթով շարժւելու են կառավարութեան շէնք՝ կառավարութեան ղեկավարին եւս մէկ անգամ յայտնելու, որ նա հայ ժողովրդից նոր զիջումների եւ կորուստների ոչ մի մանդատ չունի։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։