Մարտի 25-ին Արցախի արեւելեան սահմանագօտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնաւորապէս` Bayraktar TB-2 տեսակի հարւածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետեւանքով մահացու վիրաւորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դաւիթ Ռոբերտի Միրզոյեանը (ծնւ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանեանը (ծնւ. 1994թ.) եւ Արարատ Վագիֆի Թեւոսեանը (ծնւ. 1990թ.)։
«alikonline.ir» - Մարտի 25-ին Արցախի արեւելեան սահմանագօտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնաւորապէս` Bayraktar TB-2 տեսակի հարւածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետեւանքով մահացու վիրաւորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դաւիթ Ռոբերտի Միրզոյեանը (ծնւ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանեանը (ծնւ. 1994թ.) եւ Արարատ Վագիֆի Թեւոսեանը (ծնւ. 1990թ.), News.am-ին տեղեկացնում են Արցախի պաշտպանութեան բանակից։
«ԱՀ պաշտպանութեան նախարարութիւնը կիսում է կորստեան ծանր վիշտը եւ զօրակցութիւն յայտնում զոհւած զինծառայողների հարազատներին եւ համածառայակիցներին»,- ասւում է Արցախի ՊՆ տարածած հաղորդագրութիւնում։