Հա

Քաղաքական

28/03/2022 - 07:50

«Ադրբեջանական կողմը դուրս է բերել իր ստորաբաժանումները Փառուխի շրջանից». ՌԴ ՊՆ

Ադրբեջանական կողմն իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերում Փառուխ բնակավայրի տարածքից։ Այս մասին յայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«alikonline.ir»- Ադրբեջանական կողմն իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերում Փառուխ բնակավայրի տարածքից։ Այս մասին յայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Ռուսական խաղաղապահ զօրակազմը շարունակում է իր առաջադրանքների իրականացումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Քսանեօթ դիտակէտերում ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրեայ մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողութիւն են իրականացնում:

Գրանցւել է Ադրբեջանի Զինւած ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման երկու դէպք Ասկերանի շրջանում: Փոխհրաձգութեան հետեւանքով վիրաւորւել է երկուական մարդ ամէն կողմից: Ռուսական խաղաղապահ զօրախմբի հրամանատարութիւնը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը։

Անցկացւած բանակցութիւնների արդիւնքներով՝ ադրբեջանական կողմն իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերում Փառուխ բնակավայրի տարածքից: Ռուսական խաղաղապահ զօրակազմի ստորաբաժանումներն ապահովել են Ադրբեջանի Հանրապետութեան երեք շարասեան ուղեկցումը Լաչինի միջանցքով. երկուսը՝ հիւսիսային, մէկը՝ հարաւային ուղղութիւններով:

Իրականացւել է հերթապահութիւն 4 երթուղով Ասկերանի, Մարտակերտի, Մարտունիի եւ Շուշիի շրջաններում:

2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր, ընդհանուր առմամբ, ռուսական խաղաղապահ զօրակամզի ինժեներասակրաւորական խմբերի կողմից չպայթած ականներից եւ արկերից մաքրւել է2 358.9 հա տարածք, 689.5 կմ ճանապարհ 1937 շինութիւն, յայտնաբերւել եւ վնասազերծւել է 26 257 պայթիւնավտանգ առարկայ:

Ռուս խաղաղապահների անվտանգութեան ապահովման եւ հնարաւոր միջադէպերի կանխման համար անխափան փոխգործակցութիւն է իրականացւում Ադրբեջանի եւ Հայաստանի գլխաւոր շտաբերի գեներալների հետ»,- ասւում է ՌԴ ՊՆ յայտարարութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։