Հա

Քաղաքական

29/03/2022 - 13:40

«Հայաստանն անվտանգութեան միայն մէկ իրական երաշխիք կարող է ունենալ` սեփական ուժեղ Բանակը». Հրանտ Մելիք-Շահնազարեան

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը գրում է.

«alikonline.ir» - «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը գրում է.

«2016-ի Ապրիլեան պատերազմից անմիջապէս յետոյ, երբ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդւեդեւը Երեւան այցելեց, նախագահ Սերժ Սարգսեանը շատ կոնկրետ հարցեր ուղղեց նրան, որից յետոյ Մեդւեդեւը երկար կմկմալով փորձում էր բացատրել, թէ ինչու Ռուսաստանը չկարողացաւ զսպել Ադրբեջանի ագրեսիան Արցախի դէմ:

44-օրեայ պատերազմից յետոյ ռուսաստանցի մի այլ պաշտօնեայ, որի հետ զրուցելու առիթ էր ընձեռնւել ինձ, նոյնկերպ կմկմալով փորձում էր համոզել, որ դէ հիմա այսպիսինն են ժամանակակից իրողութիւնները` Թուրքիան ու Ադրբեջանը կարող են առանց Ռուսաստանի կարծիքը հաշւի առնելով պատերազմ սկսել Հարաւային Կովկասում:

Ուկրայինայում ռազմական յատուկ գործողութիւն սկսելուն էլ զուգահեռ ռուսական կողմը վստահեցնում էր մեր ժողովրդին, որ կարող ենք հանգիստ լինել` մեզ վտանգ չի սպառնում: Անկեղծ ասած` այս վերջին հաւաստացումներին աւելի շատ հաւատացի, քան նախորդ երկրորդ դէպքում էր: Բայց հիմա երբ տեսնում եմ, թէ ինչպէս է Ադրբեջանի ՊՆ-ն շփւում ռուսական կողմի հետ, ինչպիսի քաղաքական ապտակներ է Բաքուն հասցնում Մոսկւային ու ինչպէս է Ալիեւը օգնում Զելենսկուն, մէջս իսկապէս շատ հարցեր են սկսում ծագել:

Ինչի՞ն հաւատալ:

Գիտէ՞ք, խնդիրն իսկապէս շատ ծաւալուն եւ բովանդակային է: Պարզ է, որ Հայաստանն անվտանգութեան միայն մէկ իրական երաշխիք կարող է ունենալ` սեփական ուժեղ Բանակը: Բայց նաեւ շատ կարեւոր է, որ մեր դաշնակիցների մօտ էլ ամէն ինչ լագ լինի: Որ կայուն լինեն ու կանխատեսելի»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։