Մարտի 30-31-ի լոյս գիշերը՝ մինչեւ առաւօտեան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի բոլոր հատւածներում օպերատիւ-մարտավարական իրադրութիւնը փոփոխութիւն չի կրել՝ մնալով լարւած․ յայտնում են Արցախի տեղեկատւական շտաբից։
«alikonline.ir» - Մարտի 30-31-ի լոյս գիշերը՝ մինչեւ առաւօտեան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի բոլոր հատւածներում օպերատիւ-մարտավարական իրադրութիւնը փոփոխութիւն չի կրել՝ մնալով լարւած․ յայտնում են Արցախի տեղեկատւական շտաբից։ Գրում է Yerkir.am-ը։
Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրւել:
Արցախի Հանրապետութեան իշխանութիւնները շարունակում են գործադրել բոլոր ջանքերն՝ ուղղւած շփման գծի արեւելեան ուղղութեամբ ադրբեջանական զինւած ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն:
Իրավիճակի զարգացումների վերաբերեալ լրացուցիչ հրապարակումներով հանրութեանը տեղեակ կը պահւի: