Հա

Քաղաքական

07/04/2022 - 11:25

«Անվտանգութիւնն այսօր կապւած է ոչ միայն Արցախի հիմնահարցի հետ, այն անցել է նաեւ ՀՀ սահմանները»․ Ալեքսանդր Մարգարով

Ընդդիմութիւնն Արցախի դրօշը ներկայացնում է որպէս այն քաղաքական դիրքորոշումը, որը տւեալ պարագայում ընդդիմութիւնն ունի որպէս հիմնարար կէտ, որը «կարմիր գիծ» է իրենց համար եւ, տեսականօրէն, «կարմիր գիծ» է նաեւ կառավարութեան համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ԱՊՀ երկրների ինստիուտի հայկական մասնաճիւղի տնօրէն Ալեքսանդր Մարգարովը։

«alikonline.ir» - Ընդդիմութիւնն Արցախի դրօշը ներկայացնում է որպէս այն քաղաքական դիրքորոշումը, որը տւեալ պարագայում ընդդիմութիւնն ունի որպէս հիմնարար կէտ, որը «կարմիր գիծ» է իրենց համար եւ, տեսականօրէն, «կարմիր գիծ» է նաեւ կառավարութեան համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ԱՊՀ երկրների ինստիուտի հայկական մասնաճիւղի տնօրէն Ալեքսանդր Մարգարովը։

«Այսինքն այն, ինչ ընդդիմութիւնը ներկայացնում է որպէս պայքարի նոր փուլ, ես ենթադրրում եմ, որ դա, ըստ էութեան, շարունակութիւնն է այն պայքարի, որն ընդդիմութիւնը միշտ պէտք է դրսեւորի որպէս քաղաքական դերակատարող, որովհետեւ որպէս այլընտրանքային քաղաքական դիրքորոշման կրող՝ ընդդիմութիւնը հանդէս է գալիս այլընտրանքային մօտեցումներով համապատասխան խնդիրների նկատմամբ։ Տւեալ պարագայում նրանք ներկայացնում են սեփական դիրքորոշումը որպէս այլընտրանք այն դիրքորոշմանը, որն, իրենց կարծիքով, ամրագրել է կառավարութիւնը։ Ինչքանով է այդպէս՝ դա ուրիշ հարց է։ Դիրքորոշումը, որն ընդդիմութիւնն առաջ է քաշում, ներկայացնում է մի շարք կարեւորագոյն կէտեր, որոնք միշտ ի յայտ են եկել որպէս Հայաստանի արտաքին քաղաքականութեան բանակցային դիրքորոշման կարեւորագոյն կէտերից․ ինքնորոշումն Արցախի համար, կապ Հայաստանի եւ Արցախի միջեւ, անվտանգութեան երաշխիքներ Արցախի ինքնորոշման համար։ Եւ եթէ մենք խօսում ենք հայ-ադրբեջանական պայմանագրի առկայութեան մասին, ապա կայ այս կէտերի բացակայութիւնը այդ փաստաթղթում»,- ասաց Ալեքսանդր Մարգարովը։

Շեշտադրւում է այն հանգամանքը, նշեց նա, որ ընդդիմութիւնը մտահոգւած է, որ կառավարութեան ներկայացուցիչները կարող են գնալ այն քայլերին, որոնք շարունակելու են չստեղծել Արցախի համար նպաստաւոր պայմաններ Արցախի ապագայի տեսանկիւնից։

«Եթէ մենք օգտագործենք այս փաստարկները՝ մտավախութեան տեղը կայ, եթէ խօսենք այն մասին, որ մեր արտաքին քաղաքականութիւնը մինչեւ օրս պահպանում է այն «կարմիր գծերը», որոնք եղել են նաեւ նախկին կառավարութիւնների օրօք Արցախի կարգաւորման հարցում, ապա այս դէպքում ընդդիմութիւնն ու իշխանութիւնը կարող են միասին պայքարել ադրբեջանական եւ թուրքական ագրեսիայի դէմ»,- ասաց Ալեքսանդր Մարգարովը։

Բայց քանի որ մենք տեսնում ենք, նշեց նա, որ Հայաստանի հանրութեան մէջ աւելի մեծ կարեւորութիւն է տրւում անվտանգային էլեմենտներին, տեսնում ենք, որ այն այսօր կապւած է արդէն ոչ միայն Արցախի հիմնահարցի հետ, անվտանգութիւնն արդէն անցել է նաեւ ՀՀ սահմանները, եւ անվտանգութեան մարտահրաւէրներն ստանում են նոր երանգներ, ապա դրանց անհրաժեշտ է անդրադառնալ։

 

Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։