Հա

Քաղաքական

07/04/2022 - 11:50

«Փաշինեանը կրակի հետ է խաղում». Վահէ Յակոբեան

168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում, խօսելով այս հանդիպման ու առհասարակ Արցախի ու Հայաստանի շուրջ սպասւող զարգացումների մասին, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Վահէ Յակոբեանը կարծիք յայտնեց՝ Նիկոլ Փաշինեանը թուրք-ադրբեջանական տանդեմից առաջ է ընկել ու բաւարարում է այդ տանդեմի կողմից իր առաջ դրւած ոչ հայանպաստ բոլոր պահանջները, ուստի, արդէն իսկ տեսանելի է՝ այս իշխանութիւնը եւրոպական կառոյցների միջնորդութեամբ գնում է Ռուսաստանի ազդեցութիւնն այս տարածաշրջանում բացառելու ճանապարհով՝ հիմքում դնելով օր առաջ իր համար բեռ համարւող Արցախից ազատւելու հարցը։

«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանը երկօրեայ աշխատանքային այցով գտնւում է Բրիւսէլում, երէկ առանձնազրոյց է ունեցել Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլի հետ։

Բրիւսէլում կայացել է նաեւ Նիկոլ Փաշինեանի, Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը, իսկ Բրիւսէլ մեկնելուց առաջ էլ Նիկոլ Փաշինեանը հեռախօսազրոյց էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնի հետ:

168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում, խօսելով այս հանդիպման ու առհասարակ Արցախի ու Հայաստանի շուրջ սպասւող զարգացումների մասին, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Վահէ Յակոբեանը կարծիք յայտնեց՝ Նիկոլ Փաշինեանը թուրք-ադրբեջանական տանդեմից առաջ է ընկել ու բաւարարում է այդ տանդեմի կողմից իր առաջ դրւած ոչ հայանպաստ բոլոր պահանջները, ուստի, արդէն իսկ տեսանելի է՝ այս իշխանութիւնը եւրոպական կառոյցների միջնորդութեամբ գնում է Ռուսաստանի ազդեցութիւնն այս տարածաշրջանում բացառելու ճանապարհով՝ հիմքում դնելով օր առաջ իր համար բեռ համարւող Արցախից ազատւելու հարցը։

«Ուստի այս իշխանութիւնը չի՛ գնայ Արցախի անկախութեան ճանաչման, որովհետև դրանով կը խառնի թուրք-ադրբեջանական պահանջները, միեւնոյն ժամանակ՝ այս իշխանութիւնը չի կատարում Արցախի անվտանգութեան երաշխաւորի իր պարտականութիւնը, ուստի արցախցին այսօր այլընտրանք չունի. կա՛մ ստիպւած է մտնել Ադրբեջանի կազմ, ինչին են միտւած ՀՀ իշխանութեան բոլոր քայլերը, կա՛մ հանրաքւէով պէտք է միանայ այն երկրին, որի խաղաղապահները կանգնած են իր սահմաններին՝ Ռուսաստանին։

Իրադարձութիւններն ընթանում են կայծակնային արագութեամբ, իսկ այս կառավարութիւնը Ռուսաստանին դուրս է մղում բանակցային բոլոր հարթակներից»,- ասաց Յակոբեանը՝ յիշեցնելով, որ Հայաստանի իշխանութիւնն Ադրբեջանի ներկայացրած 5 կէտերի վերաբերեալ տւել է իր համաձայնութիւնն ու այն լրացումներով ուղարկել Մինսկի խմբի համանախագահութեանը, ինչից յետոյ Փաշինեանը մեկնել է Բրիւսէլ։

Ըստ Յակոբեանի՝ արդիւնքում ստացւում է՝ երեք համանախագահներից երկուսը՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, մասնակցում են բանակցային գործընթացի, որից դուրս է մնում Ռուսաստանը։

«Հետեւաբար, եթէ թուրք-ադրբեջանական տանդեմը հասնի իր նպատակին, այն է՝ Արցախը յայտնւի Ադրբեջանի կազմում, այդ դէպքում ռուս խաղաղապահների ներկայութիւնն այնտեղ դառնալու է անիմաստ, ինչից յետոյ 102-րդ ռազմաբազան եւս դուրս կը մղւի Հայաստանից։ Սա է այս իշխանութեան սցենարը, թէեւ, կարծում եմ, որ Պուտինն այս սցենարը թոյլ չի տալու,- ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորը՝ ընդգծելով,- Նիկոլ Փաշինեանը մտել է մեծագոյն աւանտիւրայի մէջ՝ չհասկանալով՝ ինչի՞ հետ գործ ունի։ Նա կրակի հետ է խաղում՝ Հայաստանի դաշնակցին փորձելով թաքնւած կերպով դուրս մղել բանակցային գործընթացից»։

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինեանի իշխանութեանը սատելիտ որոշ ուժեր խիստ քննադատութեան ենթարկեցին սոցիալական ձեռներեց Ռուբէն Վարդանեանին, երբ վերջինս իր հարցազրոյցներից մէկի ժամանակ ասաց՝ եթէ Հայաստանը քայլեր չանի, կը կորցնի իր ինքնիշխանութիւնն ու կը դառնայ ՌԴ-ի կազմում Թաթարստանի պէս պետութիւն, արդեօ՞ք ՌԴ-ին միանալու հարցով Արցախի կողմից հանրաքւէի անցկացման գաղափարը եւս կը քննադատեն, Յակոբեանը նկատեց.

«Իմ կարծիքով՝ բուռն քննադատութեան Արցախի հարցը նրանց կողմից չի արժանանայ, այդ անտարբեր հատւածը կասի՝ տւեցինք՝ պրծանք»։

 

Աղաւնի Սուքիասեան

 

Յարակից լուրեր

  • Հայաստանի թուլացումն ու Նիկոլ Փաշինեանի հաճոյքները
    Հայաստանի թուլացումն ու Նիկոլ Փաշինեանի հաճոյքները

    Իր տխրահռչակ գրքում Նիկոլ Փաշինեանը բաւական հանգամանօրէն անդրադարձել է անբարոյականութեանը՝ թեթեւ վարքի կանանց ու նրանց հոգեբանութեանը, իր իսկ կողմից այդ հոգեբանութեամբ ապրելու մասին օգտագործելով ամենագռեհիկ ձեւակերպումներ։ Ժամանակին դրան քչերն են ուշադրութիւն դարձրել՝ չկանխատեսելով, որ նման հոգեկերտւածք ունեցող մարդու՝ իշխանութեան գալու դէպքում պետութիւնը կարող է յայտնւել այդ անառակ կնոջ կարգավիճակում։ Եւ յայտնւել է։

  • «Մենք արեցինք այն, ինչ կարողացանք անել, իսկ ով մեզ մեղադրում է՝ հրապարակն էլ է ազատ, կառավարութեան դիմացն էլ է ազատ, թող գնան եւ իշխանափոխութիւն անեն». Վահէ Յակոբեան
    «Մենք արեցինք այն, ինչ կարողացանք անել, իսկ ով մեզ մեղադրում է՝ հրապարակն էլ է ազատ, կառավարութեան դիմացն էլ է ազատ, թող գնան եւ իշխանափոխութիւն անեն». Վահէ Յակոբեան

    Արցախի ղեկավարութեան յանցաւոր պայմանաւորւածութեան եւ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրոյթները խախտելու հետեւանք է Բերձորի եւ Աղաւնոյի յանձնումը: Հայաստանի իշխանութիւնն էլ այս պահին ձեռքերը լւացել է Արցախից, որպէսզի ցոյց տան հանրութեանը, թէ իրենք կապ չունեն այս ամենի հետ, բայց ինչպէ՞ս կարող է Հայաստանը, որն Արցախի անվտանգութեան երաշխաւորն է, մի կողմ կանգնի այս իրավիճակում, սա կոչւում է սաբոտաժ։ Յանցաւոր անգործութեան հետեւանքով մենք հերթական պարտութիւնն ունեցանք: «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման տեսակէտ է յայտնել «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Վահէ Յակոբեանը:

  • «Նիկոլ Փաշինեանը՝ Աղաւնոյի փլատակների տակ». 7or.am
    «Նիկոլ Փաշինեանը՝ Աղաւնոյի փլատակների տակ». 7or.am

    Թող զարմանալի չթւայ, բայց Նիկոլ Փաշինեանի իշխանութեան հիմնասիւներից մէկը 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրած կապիտուլեացիոն բնոյթի փաստաթուղթն էր։ Իրեն հաւատացող պօղոսներին նա այդ փաստաթղթով համոզում էր, որ կեանքեր է փրկել, համ էլ՝ «խաղաղութեան նոր դարաշրջան» է բացելու թուրքերի ու ադրբեջանցիների հետ։

  • «Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտէզի փոփոխութիւն չի հանդուրժի». Նախագահ Ռէյիսին՝ Փաշինեանին
    «Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտէզի փոփոխութիւն չի հանդուրժի». Նախագահ Ռէյիսին՝ Փաշինեանին

    Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ հեռախօսազրոյցում շեշտել է, որ Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտէզի փոփոխութիւն չի հանդուրժի:

  • Նիկոլ Փաշինեանն իրականացնում է «Ելք» օպերացիան
    Նիկոլ Փաշինեանն իրականացնում է «Ելք» օպերացիան

    Նիկոլ Փաշինեանի հռչակած «խաղաղութեան դարաշրջանը», պարզւում է, այն մասին էր, որ այլեւս հայրենիքը յանձնւելու է ոչ թէ պատերազմով, գոնէ պայքարի իմիտացիայով, այլ միանգամայն խաղաղ ճանապարհով․ Հայաստանը՝ արցախեան խամաճիկներով-բանով, ընդամէնը հերթով կատարում է Ալիեւի բոլոր պահանջները։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։