Հա

Քաղաքական

12/04/2022 - 11:25

Ընդդիմադիր պատգամաւորները բոյկոտեցին ԱԺ նիստերն ու մեկնեցին Արցախ

Այսօր մեկնարկեց ԱԺ հերթական քառօրեան։ Սակայն ընդդիմադիր՝ «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնները հանդէս եկան յայտարարութիւններով, որ չեն մասնակցելու այս քառօրեային ու քւէարկութիւններին եւ լքեցին նիստերի դահլիճը։ 

«alikonline.ir» - Այսօր մեկնարկեց ԱԺ հերթական քառօրեան։ Սակայն ընդդիմադիր՝ «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնները հանդէս եկան յայտարարութիւններով, որ չեն մասնակցելու այս քառօրեային ու քւէարկութիւններին եւ լքեցին նիստերի դահլիճը։ Գրում է Panorama.am-ը:

«Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը յայտարարեց, որ իրենք մեկնում են Արցախի Հանրապետութիւն եւ ՀՀ սահմանամերձ մարզեր՝ լինելով մեր հայրենակիցների հետ անմիջական շփումների մէջ այնտեղ, որտեղ այսօր մեր երկրի առաջնահերթ օրակարգն է։

Այնուհետեւ նա Արցախի Հանրապետութեան դրօշը տեղադրեց ԱԺ ամբիոնի վրայ՝ նշելով՝ «պաշտպանելով Արցախը պաշտպանում ենք Հայաստանը»։

«Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Հայկ Մամիջանեանը նոյնպէս յայտարարեց, որ հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգ օրէնքը, «Պատիւ ունեմ» խմբակցութիւնը չի մասնակցելու այս քառօրեային՝ մեկնելով Արցախ՝ լինելու մեր հայրենակիցների կողքին։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։