Հա

Քաղաքական

14/04/2022 - 08:37

«Փաշինեանը կա՛մ մինչեւ հիմա չի հասկացել փուլային եւ փաթեթային տարբերակների տարբերութիւնը, կա՛մ կրկին ստում է»․ Սերժ Սարգսեան

 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի գրասենեակը յայտարարութիւն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի երէկւայ ելոյթին։

«alikonline.ir»- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի գրասենեակը յայտարարութիւն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի երէկւայ ելոյթին։

Յայտարարութիւնն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ․

«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ԱԺ-ի այսօրւայ (երէկ՝ ապրիլի 13-ին, ԽՄԲ.) ելոյթում հերթական անգամ ի ցոյց դրեց ստախօսի եւ մանիպուլեատորի իր ողջ էութիւնը: Նա կրկին ստում է եւ փորձում մոլորեցնել հանրութեանը, այդ թւում՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին խօսելիս:

Իմ պաշտօնավարման ամբողջ ժամանակաշրջանում ես երբեք չեմ բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ:

Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կա՛մ մինչեւ հիմա չի հասկացել փուլային եւ փաթեթային տարբերակների տարբերութիւնը, կա՛մ գործի է դրել իր հիմնական զէնքը՝ մանիպուլեացիան:

Փուլայինի եւ փաթեթայինի տարբերութեան մասին մի քանի անգամ հրապարակային խօսել եմ, նաեւ հանգամանօրէն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կեանքի կոչւել մէկ օրում կամ մէկ ժամում, այլ միանշանակ պէտք է լուծւի փուլերով:

Թող վերընթերցի տարբեր ժամանակահատւածներում իմ տւած հարցազրոյցները եւ որքան էլ իր համար դժւար լինի, հասկանայ այդ երկու տարբերակների տարբերութիւնը եւ առանձնայատկութիւնները:

Ի դէպ, վերոյիշեալ թեմայով ասածներս հաստատել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Էլ չեմ խօսում իր կողմից «կառուցողական» բնորոշւած Ալիեւի խոստովանութիւնների մասին»:

Յարակից լուրեր

  • Նիկոլ Փաշինեանը հեռացել է Հայաստանից
    Նիկոլ Փաշինեանը հեռացել է Հայաստանից

    Հոգեբանական արտագաղթը միգրացիայի ամենաքայքայիչ տեսակներից է, երբ մարդը՝ ֆիզիկապէս գտնւելով սեփական երկրում, մտովի իրեն համարում է այլ երկրի բնակիչ։ Այդ հոգեվիճակում հիմա ապրում են Հայաստանի տասնեակ, գուցէ հարիւր-հազարաւոր քաղաքացիներ, որոնց մի մասը դեռեւս չի արտագաղթում տեխնիկական անհնարինութեան պատճառով, որոշ հատւածն էլ, այդուհանդերձ, յոյս ունի, որ այս մղձաւանջը կաւարտւի։

  • «Բերձորը յանձնելով՝ թշնամին կը յայտնւի Տեղ գիւղի սահմանին, որտեղ առաջնագիծ չկայ». Իշխան Սաղաթելեան
    «Բերձորը յանձնելով՝ թշնամին կը յայտնւի Տեղ գիւղի սահմանին, որտեղ առաջնագիծ չկայ». Իշխան Սաղաթելեան

    Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան մէջ յստակեցում չկայ, որ Բերձոր եւ Աղաւնոյ բնակավայրերը պէտք է յանձնւեն Ադրբեջանին, այնտեղ գրւած է, որ երեք տարւայ ընթացքում կողմերի համաձայնութեան դէպքում պէտք է հաստատւի այլընտրանքային երթուղու նախագիծը, սակայն Ադրբեջանը շտապում է, քանի որ վախենում է, որ Հայաստանում իր գործընկերոջը կորցնելուց յետոյ իր հայադաւ ծրագրերը չի կարող աւարտին հասցնել: «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում յայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:

  • «Հէնց Փաշինեանն է մեր պետականութեան ու ինքնիշխանութեան տակ դրւած ռումբը». Վահէ Յակոբեան
    «Հէնց Փաշինեանն է մեր պետականութեան ու ինքնիշխանութեան տակ դրւած ռումբը». Վահէ Յակոբեան

    Վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ յունիսի 27-ին կայացած ասուլիսի հիմնական ուղերձների շուրջ News.am-ը զրուցել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Վահէ Յակոբեանի հետ։

  • «Փաշինեանը պարտւել է պատերազմը, Ղարաբաղը, դիւանագիտութիւնը, դաւաճանել Ղարաբաղի հայերին, մեղաւորը Պուտի՞նն է». Տարասով
    «Փաշինեանը պարտւել է պատերազմը, Ղարաբաղը, դիւանագիտութիւնը, դաւաճանել Ղարաբաղի հայերին, մեղաւորը Պուտի՞նն է». Տարասով

    «Փաշինեանը ցանկանում է խցկւել Ղարաբաղեան հարցի լուծմանն այն դէպքում, երբ ինքը յանձնել է ամէն ինչ, նա դաւաճանել է Ղարաբաղի հայերին»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի վերջին ասուլիսի այն հատւածին, որը վերաբերում էր Ղարաբաղեան հակամարտութեան գօտում ռուսական պատասխանատւութեանը եւ խաղաղապահների պատասխանատւութեան գօտուն:

  • Փաշինեանի վտանգաւոր ուղերձները
    Փաշինեանի վտանգաւոր ուղերձները

    «Այն տարածքները, որոնք չեն գտնւում նախկին ԼՂԻՄ սահմանի կազմում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողութեան տակ»,- առցանց ասուլիսի ընթացքում այսպէս, շատ ուղիղ յայտարարեց Նիկոլ Փաշինեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։