Հա

Քաղաքական

15/04/2022 - 09:00

ԱՀ ԱԺ յայտարարութիւնը․ ՀՀ իշխանութիւններից պահանջում ենք հրաժարւել իրենց աղէտալի դիրքորոշումից

Պահանջում ենք, որ Հայաստանի իշխանութիւնները հրաժարւեն իրենց ներկայիս աղէտալի դիրքորոշումից եւ առաջնորդւեն բացառապէս այդ արժէքներով։ Ոչ մի իշխանութիւն իրաւունք չունի խաղաղութեան պատրւակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպէս նաեւ միջազգայնօրէն ճանաչւած ինքնորոշման իրաւունքի բանակցային նշաձողն իջեցնելու։

Արցախի Հանրապետութեան ներկայիս իրաւաքաղաքական կարգավիճակը ձեւաւորւել է համաժողովրդական կամքի արտայայտութեամբ 3 հանրաքւէների, դրանց արդիւնքում ընդունւած Սահմանադրութեան ազդեցութեամբ եւ հայութեան բոլոր հատւածների միջեւ նախընթաց տարիներին հաստատւած համազգային համաձայնութեան ճանապարհով։

Արցախահայութիւնը քաջգիտակցում է խաղաղութեան գինը։ Արցախի պետականութիւնը եւ պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրաւունքը բացարձակ արժէքներ են, եւ դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ յետ պահել։ Հայաստան-Ադրբեջան չակերտաւոր խաղաղութեան օրակարգով Արցախն Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպէս նաեւ դրանից բխող փաստաթղթի ստորագրումը տապալում է ոչ միայն Արցախի պետականութիւնը, այլեւ արցախահայութեան իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրաւունքը։

Պահանջում ենք, որ Հայաստանի իշխանութիւնները հրաժարւեն իրենց ներկայիս աղէտալի դիրքորոշումից եւ առաջնորդւեն բացառապէս այդ արժէքներով։ Ոչ մի իշխանութիւն իրաւունք չունի խաղաղութեան պատրւակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպէս նաեւ միջազգայնօրէն ճանաչւած ինքնորոշման իրաւունքի բանակցային նշաձողն իջեցնելու։

Արցախահայութեան անունից դիմում ենք աշխարհասփիւռ հայութեանը՝ այս արդար պայքարում միասնաբար եւ վճռականօրէն կանգնել Հայաստանի եւ Արցախի, մեր եղբայրների ու քոյրերի կողքին։

ՀՀ ԱԺ մեր գործընկերներին՝ չշեղւել ՀՀ գերագոյն խորհրդի 1992 թւականի յուլիսի 8-ի որոշման ուղեգծից։

ՌԴ ղեկավարութեանը՝ մեզ համար խիստ կարեւոր խաղաղապահ առաքելութեան ընթացքում առիթ չտալ որեւէ մէկին՝ շահարկել ծագող խնդիրները, որպէս Արցախի ժողովրդի հետագայ անվտանգութիւնը հարցականի տակ դնելու հիմք։

ԵԱԿՀ Մինսկի համանախագահ երկրներին՝ անկախ առկայ այլ տարաձայնութիւններից, ջանքեր գործադրել, պահպանելու ԼՂ-ի հիմնախնդրի կարգաւորման միակ միջազգային մանդատ ունեցող ձեւաչափ։

 

Ստեփանակերտ

14․04․2022

 

Յարակից լուրեր

  • ԱՀ ԱԺ խմբակցութիւնների յայտարարութիւնը
    ԱՀ ԱԺ խմբակցութիւնների յայտարարութիւնը

    ԱՀ Աժ խմբակցութիւնները Ադրբեջանի հերթական ոտնձգութիւնները համարում են 2020 թւականի նոյեմբերին ձեռք բերւած հրադադարի ռեժիմի կոպիտ խախտում, որը նպատակ է հետապնդում շարունակել հայատդացութեան քաղաքականութիւնը եւ խուճապային տրամադրութիւններ ստեղծել Արցախում:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններ վերադարձ դէպի 1990-ականներ, կամ «նոր նորմալ»-ը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններ վերադարձ դէպի 1990-ականներ, կամ «նոր նորմալ»-ը

    Հայաստանի Հանրապետութեան Ազգային Անվտանգութեան Ծառայութիւնը (ԱԱԾ) «անբաղձալի անձ» յայտարարեց Ֆրանսայի հայ համայնքի ղեկավարներէն եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ Մուրատ Փափազեանին բայց լուռ մնաց Ծիծեռնակաբերդի մէջ Գորշ Գայլերու նշանով ինքզինք նկարահանած թուրք «բլոգեր»-ին նկատմամբ: 

  • «Եթէ նա ինչ-որ չափով պետական խորհրդանիշ է, կարող է երկիրը ծախել, եւ մենք ոչինչ չե՞նք կարող ասել». ՀՀ-ում անցանկալի անձ յայտարարւած Մասիս Աբրահամեան
    «Եթէ նա ինչ-որ չափով պետական խորհրդանիշ է, կարող է երկիրը ծախել, եւ մենք ոչինչ չե՞նք կարող ասել». ՀՀ-ում անցանկալի անձ յայտարարւած Մասիս Աբրահամեան

    «Իր կեանքի համար թող վախենայ Արսէն Թորոսեանը, մեզ համար կեանքը մեծագոյն արժէք չէ, հայրենիքն է մեծագոյն արժէք, մեզ համար ուրիշի կեանքն է մեծագոյն արժէք»,- այս մասին 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի գրասենեակի ատենապետ Մասիս Աբրահամեանը, անդրադառնալով օրերս իր եւ իր դստեր՝ Նիդեռլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միութեան անդամ Սիւնէ Աբրահամեանի՝ ՀՀ մուտքի արգելքին եւ ՀՀ իշխանութիւնների որոշմանը:

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    Օգոստոսի 3-ին ողջ աշխարհի եզդիները յարգանքի տուրք են մատուցում 2014 թւականի օգոստոսի 3-ին Իրաքում ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման գրոհայինների կողմից գազանաբար սպանւած հազարաւոր եզդիների յիշատակին: Հայաստանաբնակ եզդի մեր քոյրերի եւ եղբայրների հետ յիշատակում ենք մարդկային մեծագոյն այդ ողբերգութեան 8-րդ տարելիցը:

  • Պայքար ընդդէմ հաւատարմութեան
    Պայքար ընդդէմ հաւատարմութեան

    Հայաստանի իշխանութիւնները սփիւռքահայերի մուտքը հայրենիք խոչընդոտում են նրանց կրած բարոյական արժէքների, հայկական ինքնութեան կառչելու եւ դրսեւորած հաւատարմութեան համար: Խոչընդոտում են, որովհետեւ, սփիւռքահայ դաշնակցական երիտասարդը եւ ոչ միայն, Սփիւռքում ապրող հազարաւոր հայ երիտասարդներ սեփական կեանքը կապել/կապում են հայկականի հետ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։