Հա

Քաղաքական

19/04/2022 - 13:09

«Իսկ ձեր օրօք ե՞րբ է խաղաղութիւն եղել. Իշխանութիւնը շանտաժի է ենթարկում, թէ բա մենք գնանք խաղաղութիւն չի լինի». Տիգրան Աբրահամեան

Իշխանութիւնը փորձում է ամէն գնով հանրութեանը համոզել, որ իր հռչակած «խաղաղութեան դարաշրջանը» կենսունակ է եւ որ միւս ուժերը միայն պատերազմ են բերելու։

«alikonline.ir»- Իշխանութիւնը փորձում է ամէն գնով հանրութեանը համոզել, որ իր հռչակած «խաղաղութեան դարաշրջանը» կենսունակ է եւ որ միւս ուժերը միայն պատերազմ են բերելու։

Սա յայտարարում է մի ուժ, ում պաշտօնավարման օրօք, 2020 թւականին, աղէտալի 44-օրեայ պատերազմ եղաւ։

Սրա մասին խօսում է մի ուժ, ում օրօք, 2021 թւականի մայիսին ու նոյեմբերին Ադրբեջանը ներխուժեց Սիւնիքի ու Գեղարքունիքի ուղղութեամբ եւ օկուպացրեց ՀՀ ինքնիշխան տարածքը։

Խաղաղութեան առաջամարտիկի մասին խօսում է մի ուժ, ում օրօք, 2022 թւականին, Ադրբեջանը խախտեց նրա հետ ստորագրած համատեղ յայտարարութիւնը եւ առաջխաղացում ապահովեց Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գիւղի եւ Քարագլուխ լեռնաշղթայի նկատմամբ։

Ու այս ուժի ներկայացուցիչները հանրութեանը շանտաժի են ենթարկում, թէ բա գիտէ՞ք, որ մենք գնանք խաղաղութիւն չի լինի։

Իսկ ձեր օրօք ե՞րբ է խաղաղութիւն եղել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։