Հա

Քաղաքական

01/05/2022 - 17:40

«Շատ կարճ ժամանակում մենք պէտք է կապիտուլեանտին ենթարկենք կապիտուլեացիայի»․ Իշխան Սաղաթելեան

Մայիսի 1-ը մեզ համար պատմական օր է, մեր ժողովրդի զարթօնքի օրն է, մայիսի 1-ը արդէն մեր միասնականութեան, համախմբվածութեան, մեր մէջքը ուղղելու եւ վերջնական յաղթանակի գնալու սկիզբն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը Ֆրանսիայի հրապարակում՝ «Դիմադրութիւն» շարժման համազգային հանրահաւաքի մեկնարկին։

«alikonline.ir» - Մայիսի 1-ը մեզ համար պատմական օր է, մեր ժողովրդի զարթօնքի օրն է, մայիսի 1-ը արդէն մեր միասնականութեան, համախմբվածութեան, մեր մէջքը ուղղելու եւ վերջնական յաղթանակի գնալու սկիզբն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը Ֆրանսիայի հրապարակում՝ «Դիմադրութիւն» շարժման համազգային հանրահաւաքի մեկնարկին։

«Ուրեմն, սիրելի՛ հայրենակիցներ, գլխաւոր եւ ամենակարեւոր հարցը, որի համար հաւաքւել ենք եւ առաջիկայ օրերին գործ ունենք սա է․ անցնող օրերին եւ այսօր վերջնականօրէն լուծեցինք այն հարցը, որ օրւայ իշխանութիւնը մանդատ չունի երկիրը զիջումների տանելու, հիմա էլ պէտք է լուծենք յաջորդ կարեւոր հարցը՝ պէտք է ցոյց տանք, որ սրանք ոչ միայն մանդատ չունեն, այլ նաեւ իշխանութիւն։ Շատ կարճ ժամանակւայ մէջ մենք պէտք է կապիտուլեանտին ենթարկենք կապիտուլեացիայի․ սա է մեր առջեւ դրւած խնդիրը»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նշենք, որ Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է «Դիմադրութիւն» շարժման համազգային հանրահաւաքը ապազգային իշխանութիւնների հեռացման, Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնները հայկական պահելու պահանջով։ Այստեղ միացել են Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջեւանից, Տիգրանաշէնից, Սարդարապատից ու Ապարանից Երեւան եկած «Դիմադրութիւն» շարժման քայլերթերը, ինչպէս նաեւ ապակենտրոն դիմադրութեան այլ շարժումներ, որոնք այս օրերին իրազեկման ակցիաներ էին իրականացնում մայրաքաղաքում։

 

Յարակից լուրեր

  • Իշխան Սաղաթելեանը Արգենտինայի Սենատի եւ Պատգամաւորների պալատի անդամների հետ քննարկել է Արցախի հիմնախնդրին առնչւող հարցեր
    Իշխան Սաղաթելեանը Արգենտինայի Սենատի եւ Պատգամաւորների պալատի անդամների հետ քննարկել է Արցախի հիմնախնդրին առնչւող հարցեր

    Մայիսի 29-31-ն իմ հրաւէրով աշխատանքային այցով Հայաստանում են գտնւում Արգենտինայի Հանրապետութեան Սենատի եւ Պատգամաւորների պալատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի անդամները: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է  ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը։

  • «Տէր ենք մեր հայրենիքին». հանրահաւաք եւ երթ
    «Տէր ենք մեր հայրենիքին». հանրահաւաք եւ երթ

    Այսօր, մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի արձանի յարակից հրապարակում տեղի ունեցաւ «Տէր ենք մեր հայրենիքին» խորագրով պետականութեան վերականգնման 105-ամեակին նւիրւած միջոցառումը:

  • Այո, նոր Սարդարապատ լինելու է, եւ այդ Սարդարապատում մենք յաղթելու ենք
    Այո, նոր Սարդարապատ լինելու է, եւ այդ Սարդարապատում մենք յաղթելու ենք

    Այսօր, մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի արձանի յարակից հրապարակում տեղի ունեցաւ «Տէր ենք մեր հայրենիքին» խորագրով պետականութեան վերականգնման 105-ամեակին նւիրւած միջոցառումը:

  • Շտկելով նախորդ մեր սխալները՝ պէտք է որդեգրել պայքարի համապարփակ ծրագիր
    Շտկելով նախորդ մեր սխալները՝ պէտք է որդեգրել պայքարի համապարփակ ծրագիր

    «Այն, որ Հայաստանի Հանրապետութեան ղեկին գտնւում է հակահայ, դաւաճան իշխանութիւն, կարծում եմ, երէկւանից յետոյ արդէն բոլորի համար պիտի պարզ լինի։ Սա պիտի պարզ լինի արդէն ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք մինչեւ հիմա կասկածում էին։ Ակնյայտ է պարզապէս, որ խօսքը միայն Արցախի մասին չէ։ Այն, ինչի մասին խօսում է Նիկոլ Փաշինեանը, ակնյայտ է, որ դրանից յետոյ Հայաստանի պետականութեան գոյութիւնը լինելու է հարցականի տակ». Այսօր՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը։

  • Համաժամանակեայ քայլերթ Արցախում եւ հանրահաւաք Կոռնիձորում
    Համաժամանակեայ քայլերթ Արցախում եւ հանրահաւաք Կոռնիձորում

    Երէկ՝ մայիսի 20-ին Ստեփանակերտից քաղաքացիները երթով շարժւել են Կոռնիձորում «Կամաւորական շարժում» ՀԿ կողմից նախաձեռնւած «Յանուն Արցախի, ընդդէմ Ադրբեջանի» համաժողովրդական հանրահաւաքի մասնակիցներին ընդառաջ։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։