Հա

Քաղաքական

01/05/2022 - 18:23

Համազգային հանրահաւաք՝ Երեւանի Ֆրանսիայի հրապարակում

 

Այսօր՝ մայիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ապազգային իշխանութիւնների հեռացման, Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնները հայկական պահելու պահանջով «Դիմադրութեան» շարժման համազգային հանրահաւաքը։

«alikonline.ir» - Այսօր՝ մայիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ապազգային իշխանութիւնների հեռացման, Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնները հայկական պահելու պահանջով «Դիմադրութեան» շարժման համազգային հանրահաւաքը։

Հանրահաւաքին էին միացել Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջեւանից, Տիգրանաշէնից, Սարդարապատից ու Ապարանից շարժւող քայլերթերի անդամներ, ՀՀ բոլոր մարզերից բազմահազար քաղաքացիներ, խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժեր, տարբեր նախաձեռնութիւններ, կազմակերպութիւններ։

Հանրահաւաքին ներկայ էր նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած համազգային հանրահաւաքին բոլորը 1 րոպէ լռութեամբ յարգեցին 44-օրեայ Արցախեան պատերազմում զոհւածների յիշատակը։

Նշենք, որ բազմաթիւ ոստիկաններ էին բերւել Ֆրանսիայի հրապարակ։ Քաղաքացիները բռունցքները վեր պահած վանկարկում էին՝ «Նիկոլ, դաւաճան», «ամօթ»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։