Հա

Քաղաքական

02/05/2022 - 12:20

«Դուրս եկէք փողոց՝ միացէք ձեր հայրենակիցներին»․ Իշխան Սաղաթելեան

Հայաստանի Մայրաքաղաքաք Երեւանում այսօր, վաղ առաւօտից սկսւել ենխաղաղ անհնազանդութեան ակցիաները։ Փակւել են մի շարք փողոցներ։

«alikonline.ir»- Հայաստանի Մայրաքաղաքաք Երեւանում այսօր, վաղ առաւօտից սկսւել են խաղաղ անհնազանդութեան ակցիաները։ Փակւել են մի շարք փողոցներ։

Այս պահին 14 փողոց փակւած է մեր քաղաքացիների կողմից, 5-10 հոգով դուք էլ դուրս եկէք փողոց՝ կաթւածահար արէք երթեւեկութիւնը յայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը, ով բազմաթիւ այլ քաղաքացիների հետ գիշերել է Ֆրանսիայի հրապարակում։

«Այսօր մայրաքաղաքի տարբեր հատւածներում դադարեցնելու ենք երթեւեկութիւնը, մեր հայրենկիցներին կոչ եմ անում՝ դուրս եկէք փողոց, որպէսզի հեռացնենք այս իշխանութեանը, շտկենք մեր մէջքը»,-ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նա կոչ արեց իւրաքանչիւրին իր ձեւով դրսեւորել իր բողոքի ակցիան։

Իշխան Սաղաթելեանի գլխաւորութեամբ՝ «Հայե՛ր, միացէք, թուրքին հեռացնենք», «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով՝ արժանապատիւ քաղաքացիների երթը շրջեց մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով եւ փակեց դրանք տարբեր հատւածներում։

Երթը նախ՝ անցաւ Մաշտոցի պողոտայով, փակեց այն բոլոր ուղղութիւններով, ապա Ամիրեանով շարժւեց դէպի այլ փողոցներ։ Ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ լարւածութիւն առաջացաւ:

Ոստիկանները յորդորեցին փողոցը բացել, սակայն ակցիայի մասնակցիները հրաժարւեցին, ինչից յետոյ ոստիկանները սկսեցին քաշքշել նրանց։ Քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան»։

Վազգէն Սարգսեան-Մովսէս Խորենացի հատւածից ոստիկանները անհամաչափ բիրտ ուժ կիրառելով, հայհոյելով՝ ապօրինի բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին։

Նրանք քաշքշեցին նաեւ ԱԺ պատգամաւորներին, որոնք մասնակցում էին ակցիային։

Ոստիկանները բերման ենթարկեցին նաեւ ակցիայի հետ կապ չունեցող քաղաքացիների, որոնք պարզապէս գտնւում էին մօտակայքում։

Մայրաքաղաքում հազարաւոր ոստիկանների թւում կան նաեւ դիմակաւոր ոստիկաններ: Փողոց են դուրս բերւել անգամ նախկին՝ «հրեշտակների» գնդի հագուստով ոստիկաններ, մինչդեռ այդ գունդը վաղուց ցրել են: Ոստիկանի արտահագուստի տակ թաքնւած՝ անյայտ կարգավիճակի մարդիկ յաղթանակի կամրջից ու Հերացու փողոցից բազմաթիւ քաղաքացիների բերման ենթարկեցին:

Մեր անհնազանդութեան ակցիաները շարունակւում են, իսկ ժամը 18։00-ին տեղի կունենայ հաւաք Ֆրանսիայի հրապարակում․ լրագրողների հետ զրոյցում ասաց Իշխան Սաղաթելեանը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։