Հա

Քաղաքական

03/05/2022 - 12:00

«Ժողովուրդն է պահանջատէրը եւ անհնար է ժողովրդի պահանջը չկատարել». Արթուր Վանեցեան

«Գլուխները պատով կը տան մեզ կը ձերբակալեն. նախ նրա համար, որ մենք որեւէ ապօրինութիւն չենք անում, որ մեզ ձերբակալեն, իրականացնում ենք օրէնքով քաղաքացուն վերապահւած բոլոր լիազօրութիւնները»,- երթի ժամանակ լրագրողների հետ զրոյցում ասաց «Հայրենիք» կուսակցութեան նախագահ Արթուր Վանեցեանը։

«alikonline.ir» - «Գլուխները պատով կը տան մեզ կը ձերբակալեն. նախ նրա համար, որ մենք որեւէ ապօրինութիւն չենք անում, որ մեզ ձերբակալեն, իրականացնում ենք օրէնքով քաղաքացուն վերապահւած բոլոր լիազօրութիւնները»,- երթի ժամանակ լրագրողների հետ զրոյցում ասաց «Հայրենիք» կուսակցութեան նախագահ Արթուր Վանեցեանը։ Գրում է Panorama.am-ը։

Նա ընդգծեց, որ իրենք շատ արագ հասնելու են իրենց առջեւ դրւած խնդրին՝ Նիկոլ Փաշինեանի հեռացմանը, այնուհետեւ Հայաստանի ու Արցախի վերականգնմանը, բայց դրան հասնելու են բացառապէս քաղաքացիական անհնազանդութեան ակցիաներով։

«Ինչքան էլ փորձեն մեր նկատմամբ ուժ կիրառել, մեդիա դաշտում մեր մասին կեղծ տեղեկութիւններ տարածել, մեր վրայ որեւէ բան չի ազդում, որովհետեւ ժողովուրդն արթնացել է, ժողովուրդը հասկացել է, դուրս է եկել իր իրաւունքները պաշտպանելու։ Ժողովուրդն է պահանջատէրը եւ անհնար է ժողովրդի պահանջը չկատարել։ Տասնեակ հազարաւոր մարդիկ փողոցում են իրենց պահանջով։ Մեր պայքարն իր արդիւնքը տւել է, օրերի հարց է մեր խնդրի լուծմանը հասնելը»,- ասաց Արթուր Վանեցեանը։

Նա ասաց, որ իշխանութեան հետ որեւէ որեւէ բանակցութիւն չեն վարում, իրենք ժողովրդի հետ փողոցում են, իրենց պահանջի տէրն են։

«Պէտք է ամէն ինչ անենք, որ ժողովուրդն աւելի շատ դուրս գայ փողոց, այդ գործընթացը սկսել ենք եւ ամէն օր աճում է»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Վանեցեանն ասաց, որ իրենք ունեն գործողութիւնների պլան, սակայն յաճախ ինքնաբուխ են ստացւում այդ գործողութիւնները։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։