Հա

Քաղաքական

03/05/2022 - 16:48

Նիկոլ Փաշինեանն անհետացել է

Գիտական ամենաունիվերսալ մեթոդներից մէկն աբստրակցիան կամ վերացարկումն է։ Որեւէ հարցի պատասխանելու համար այդ մեթոդի օգնութեամբ փորձում են մոդելաւորել այն հնարաւոր իրավիճակը, որում դիտարկւող օբիեկտը կարող է այս կամ այն վարքագիծը դրսեւորել։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Գիտական ամենաունիվերսալ մեթոդներից մէկն աբստրակցիան կամ վերացարկումն է։ Որեւէ հարցի պատասխանելու համար այդ մեթոդի օգնութեամբ փորձում են մոդելաւորել այն հնարաւոր իրավիճակը, որում դիտարկւող օբիեկտը կարող է այս կամ այն վարքագիծը դրսեւորել։

Հայաստանում հիմա խառնակ ժամանակներ են, գրեթէ ամէն օր տեղի են ունենում այնպիսի երեւոյթներ, որոնք նախկինում սենսացիոն կը համարւէին, կարժանանային ամենատարբեր ակտիւիստների, իրաւապաշտպանների բողոքի ակցիաներին ու ինքնահրկիզումներին։ Բայց հիմա կատարւող սենսացիաների նկատմամբ ամենատարածւած արձագանքը լռութիւնն է։ Վճարովի լռութիւնը, ըստ ամենայնի։

Նախկին, մինչ յեղափոխական Հայաստանում բոլոր «անարդարութիւնների», «կեղեքումների», «իրաւունքների ոտնահարումների» դէմ ամենաակտիւ պայքարողներից մէկը, եթէ ոչ՝ ամենաակտիւը, երբեմնի երազկոտ ընդդիմադիր Նիկոլ Փաշինեանն էր։ Նա մագլցում էր աւտոտնակների տանիքներին, համարեայ կրծքով փակում էր արագաչափերը, բարձրախօսը ձեռքին՝ մարդկանց կոչ էր անում պայքարել անարդարութիւնների դէմ։ Բայց նա հիմա չկայ, ուղղակի անհետացել է։

Դրանում համոզւելու համար օգնութեան է գալիս հէնց աբստրակցիայի մեթոդը։

Պատկերացնենք այսպիսի իրավիճակ 2011 կամ 2016 թւական նախագահի կամ վարչապետի աւտոշարասիւնը վրաերթի է ենթարկում քաղաքացու ու առանց օգնութիւն ցուցաբերելու հեռանում, ինչի արդիւնքում քաղաքացին մահանում է։

Մէկ այլ օրինակ, ասենք, 2006 կամ 2013 թւականներին փողոցում խաղաղ ցոյց իրականացնող ոստիկանը կամ ոստիկանի համազգեստ հագած որեւէ ենիչերի սադիստական հարւածներ է հասցնում քաղաքացուն։

Եւս մէկ պատկերաւոր աբստրակցիա Ռոբերտ Քոչարեանի կամ Սերժ Սարգսեանի թիկնազօրի պետը հարւածում է իր մասնագիտական գործունէութիւնն իրականացնող լրագրողներին ու յետոյ յայտարարում՝ «լաւ եմ արել»…

Օրինակների շարքն անվերջ կարելի է շարունակել։ Բայց աբստրակցիայի միայն այսպատկերները բաւարար են նախկին Նիկոլ Փաշինեանին փնտրելու ու չգտնելու համար։ Նախիկնում նա ծաւալուն ռեպորտաժներ կը պատրաստէր կառավարական կորտեժի զոհ դարձած քաղաքացու՝ յղի կնոջ մասին, իր թերթի էջերում անարգանքի սիւնին կը գամէր ոչմիայն եւ ոչ այնքան՝ վրաերթի պահին ղեկին գտնւած ոստիկանին, այլ, ինչպէս ինքն ամենայն հաւանականութեամբ կարտայայտւէր, «նրա տէրերին»։

Քաղաքացու գլխին հարւածող ոստիկանի բախտն էլ աւելի չէր բերի։ Նիկոլ Փաշինեանը, կրկին իր իսկ բառապաշարով, «մայրուղի կը հանէր» ոստիկանութեան ողջ ղեկավարութեանը, որի դերում այսօր իր դասընկերն է, եւ կանէր ամէն ինչ, որ սադիստը ոչ միայն պատժւի ամենայն խստութեամբ, այլ ենթարկւի հանրային պարսաւանքի։

Իսկ ՊՊԾ-ի աբստրակտ պետի «տէրերին» Նիկոլ Փաշինեանն այդ դէպքը կը յիշեցնէր տարիներ շարունակ՝ անարգելով ցանկացած իշխանաւորի ու յայտարարելով՝ «լաւ եմ արել»։

Որտե՞ղ է հիմա այդ Նիկոլ Փաշինեանը, ո՞ւր է անհետացել։ Նա չկայ, գոյութիւն չունի։ Իսկ այն, ինչ գոյութիւն ունի նրա ղեկավարած Հայաստանում, այլեւս ոչ թէ աբստրակցիա է, այլ դաժան իրականութիւն, որը բացայայտում է, որ Նիկոլ Փաշինեանը նախկինում պայքարել է ամենայնի դէմ ոչ թէ՝ որովհետեւ ազնիւ էր ու արդար, այլ այն պատճառով, որ որպէս երազկոտ՝ երազում էր անձամբ դառնալ քաղաքացուն վրաերթի ենթարկող ոստիկանի ու լրագրողին հարւածող խուժանի «տէրը», որին պաշտպանելու համար ոստիկանի հագուստով դահիճը, իր, իսկ բառապաշարով, «սամասուդի» է ենթարկում քաղաքացուն։

 

168.am

 

Յարակից լուրեր

  • Իշխանափոխութեան բանաձեւը․ լիդերութիւն՝ ընդդէմ լիդերի
    Իշխանափոխութեան բանաձեւը․ լիդերութիւն՝ ընդդէմ լիդերի

    Նիկոլ Փաշինեանի անձնական ու նրա իշխանութեան հաւաքական վարկանիշը հասել է պատմական մինիմումի, ինչի մասին են վկայում մի շարք սոցիոլոգիական հարցումներ։ Նրա վարկանիշն այլեւս ոչ թէ հանրային է, այլ բիւրոկրատական, քանի որ այն, ինչ մնացել է դրանից, մեծ հաշւով, զուտ պետական կառավարման համակարգի ռեսուրսն է, որին տիրապետում է ցանկացած իշխանութիւն։

  • Անջատում յանուն թրքութեան
    Անջատում յանուն թրքութեան

    «Ես իրաւասու եմ պաշտպանել միայն Հայաստանի Հանրապետութեան շահը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը թող իր ապագան որոշի»։ Եթէ 6 կամ 8 տարի առաջ Հայաստանի որեւէ պաշտօնեայ նման յայտարարութիւն անէր, նրա հետ լաւագոյն դէպքում տեղի կունենար այն, ինչ պատահեց գործող ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանին՝ 2020թ. նոյեմբերի 9-ին։ Բայց այսօր նման յայտարարութիւն է հնչում Հայաստանի նոյն արտգործնախարար Արարատ Միրզոյենի կողմից եւ հնչում է անհետեւանք։

  • Արիւնոտ ժպիտ, կամ՝ Նիկոլ Փաշինեանը՝ ցեղասպան եղբայրների ակումբում
    Արիւնոտ ժպիտ, կամ՝ Նիկոլ Փաշինեանը՝ ցեղասպան եղբայրների ակումբում

    Պատերազմից անցել է աւելի քան 2.5 տարի, Թուրքիան ոչ միայն որեւէ յայտարարութեամբ, որեւէ գործնական քայլով չի հերքել Նիկոլ Փաշինեանի գնահատականները, չի փարատել Ադրբեջանին աջակցելու ու հայերի ցեղասպանութիւնը 100 տարի անց շարունակելու մտահոգութիւնները, այլ շատ աւելի առարկայաբար, առանց աւելորդ ձեւականութիւնների, ապացուցել է Նիկոլ Փաշինեանի՝ 2020 թւականին տւած գնահատականների ճշմարտացիութիւնը։

  • Միակ շարժումը, որը կարող է փրկել պետութիւնը
    Միակ շարժումը, որը կարող է փրկել պետութիւնը

    Հարցը, թէ ինչո՞ւ է հայ հանրութիւնն անտարբեր պետութեան ու պետականութեան գահավիժման նկատմամբ, մեր իրականութեան ամենակարեւոր հարցադրումներից է, որի պատասխանը կարող է կանխորոշել հետագայ զարգացումները։ Այնպէս չէ, որ հասարակութիւնն անհաղորդ է Հայաստանի, Արցախի հետ կատարւողին եւ չի գիտակցում աղէտի խորութիւնը։ 

  • Հող յանձնողին յանձնենք փողին
    Հող յանձնողին յանձնենք փողին

    Առնւազն երկու տասնամեակ հայկական քաղաքական կեանքի հիմնական մեխանիզմներից մէկը խարսխւած էր արցախեան հարցի կարգաւորման գործընթացում զիջումների անթոյլատրելիութեան ու դրա համար հնարաւոր պատժի սպառնալիքի վրայ։

    Եթէ հակիրճ, քաղաքական կեանքն ընթանում էր «Հող յանձնողին յանձնենք հողին» պաթոսային կարգախօսով, որը, ի դէպ, ակտիւօրէն գեներացւում ու տարածւում էր մեծ մասամբ նրանց կողմից, ովքեր այսօր գտնւում են իշխանութեան մէջ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։