Ոստիկանների գործողութիւնները առանձին դրւագներում յանացագործութիւններ են եւ միանշանակ պատասխանատւութիւն են կրելու՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը Ֆրանսիայի հրապարակում։
«alikonline.ir» - Ոստիկանների գործողութիւնները առանձին դրւագներում յանացագործութիւններ են եւ միանշանակ պատասխանատւութիւն են կրելու՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը Ֆրանսիայի հրապարակում։
«Ընդ որում, ոչ միայն բռնութեան գործադրման կոնկրետ փաստերով հաստատւած, այլ նաեւ անձին առողջական ծանր վնասւածքներ պատճառելու փաստերով հաստատւած։ Այդ անձինք պատասխանատւութիւն են կրելու միանշանակ՝ անկախ նրանից երբ է պատասխանատւութիւնը վրայ հասնելու։ Ինչպէս որոշ փնթի պատգամաւորներ փորձում են շնորհակալութիւն յայտնել եւ ասել՝ տարէք սահման, այ դրանց պէտք է տանել սահման եւ առաջին դիրքերում կանգնեցնել, որպէսզի թուրքին ու Ադրբեջանցուն նման բան անեն»,- ասաց Արծւիկ Մինասեանը։
Նշենք, որ արդէն երրորդ օրն է՝ Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրութիւն» շարժման շրջանակում արժանապատիւ քաղաքացիները գիշերում են վրաններում՝ պահանջելով ապազգային իշխանութիւնների հեռացումն ու Արցախի չյանձնումն Ադրբեջանին։ Զուգահեռ խաղաղ անհնազանդութեան ակցիաներ են տեղի ունենում ամբողջ հանրապետութիւնում՝ մայրաքաղաքում ու մարզերում պարալիզացւում է երթեւեկութիւնը, դասադուլ ու գործադուլ է անցկացւում։