Հա

Քաղաքական

04/05/2022 - 14:30

«Սերժ Սարգսեանը չի պատրաստւում այլեւս զբաղեցնել բարձրաստիճան պաշտօն. նա իր փորձառութեամբ, խորհուրդներով կուղղորդի նոր սերնդին». Հայկ Մամիջանեան

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսեանը չի պատրաստւում այլեւս զբաղեցնել բարձրաստիճան պաշտօն․ լրագրողների հետ զրոյցում յայտարարեց ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Հայկ Մամիջանեանը։ 

«alikonline.ir» - ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսեանը չի պատրաստւում այլեւս զբաղեցնել բարձրաստիճան պաշտօն․ լրագրողների հետ զրոյցում յայտարարեց ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Հայկ Մամիջանեանը։ Գրում է Yerkir.am-ը։

«Ժամանակաւոր կառավարութեան գործառոյթն է լինելու անյապաղ գործողութիւններ իրականացնել, որոնք բխում են մեր երկրի անվտանգութիւնից, ու կազմակերպել նորմալ, մրցակցային ընտրութիւններ, այլ ոչ թէ չագուչներով, անհասկանալի հռետորաբանութեամբ մրցավազքեր»,- ասաց նա։

Մամիջանեանի խօսքով՝ ժամանակաւոր կառավարութիւնը չի լինելու որեւէ կուսակցութեան կառավարութիւն. կառավարութեանը մաս են կազմելու բոլոր այն պրոֆեսիոնալները, որոնց կարիքը շատ կայ մեր երկրում։

«Սերժ Սարգսեանը, երեւի, տասը, քսան, երեսուն անգամ յայտարարութիւն է տարածել, որ ինքն այլեւս չի զբաղեցնելու բարձրաստիճան պետական պաշտօններ, նա իր փորձառութեամբ, խորհուրդներով կուղղորդի նոր սերնդին»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամաւորը։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։