Հա

Քաղաքական

04/05/2022 - 14:45

«Ես էլ ԱԱԾ-ին յանձնարարում եմ, որ զբաղւի դաւաճաններով»․ Իշխան Սաղաթելեանը՝ Անդրանիկ Քոչարեանի յայտարարութեան մասին

Ես էլ ԱԱԾ-ին յանձնարարում եմ, որ զբաղւի դաւաճաններով, ովքեր մեր պետութեան համար լուրջ սպառնալիք են՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպէ՞ս կը մեկնաբանի ՔՊ-ական պատգամաւոր Անդրանիկ Քոչարեանի յայտարարութիւնը, որ ԱԱԾ-ին յանձնարարել է փողոցից բերման ենթարկւածների տւեալները փոխանցել ՊՆ-ին, որպէսզի նրանց տանի Հայաստանի ու Արցախի անվտանգութիւնը պահպանելու։

«alikonline.ir» - Ես էլ ԱԱԾ-ին յանձնարարում եմ, որ զբաղւի դաւաճաններով, ովքեր մեր պետութեան համար լուրջ սպառնալիք են՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպէ՞ս կը մեկնաբանի ՔՊ-ական պատգամաւոր Անդրանիկ Քոչարեանի յայտարարութիւնը, որ ԱԱԾ-ին յանձնարարել է փողոցից բերման ենթարկւածների տւեալները փոխանցել ՊՆ-ին, որպէսզի նրանց տանի Հայաստանի ու Արցախի անվտանգութիւնը պահպանելու։

«Անդրանիկ Քոչարեանը դեռ չի հասկանում, որ ինքն այլեւս իշխանութիւն չունի այս երկրում․ իշխանութիւնը ժողովուրդն է եւ առաջիկայ օրերին իրենք դա իրենց մաշկի վրայ կը զգան, եթէ դեռ չեն հասկացել։ Ես հասկանում եմ իրենց խուճապը»,-ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նշենք, որ արդէն երրորդ օրն է՝ Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրութիւն» շարժման շրջանակում արժանապատիւ քաղաքացիները գիշերում են վրաններում՝ պահանջելով ապազգային իշխանութիւնների հեռացումն ու Արցախի չյանձնումն Ադրբեջանին։ Զուգահեռ խաղաղ անհնազանդութեան ակցիաներ են տեղի ունենում ամբողջ հանրապետութիւնում՝ մայրաքաղաքում ու մարզերում պարալիզացւում է երթեւեկութիւնը, դասադուլ ու գործադուլ է անցկացւում։

 

Յարակից լուրեր

  • Լեւոն Տէր-Պետրոսեանի առաքելութիւնը Փաշինեանին արդարացնելն էր
    Լեւոն Տէր-Պետրոսեանի առաքելութիւնը Փաշինեանին արդարացնելն էր

    Լեւոն Տէր-Պետրոսեանի առաքելութիւնն ընդամէնը Նիկոլ Փաշինեանին արդարացնելն էր, ամենավտանգաւոր թէզն էլ, որ ասում է՝ ով է լինի, նոյնն է լինելու, կամ աւելի վատ. սրանով հասարակութեանը նոր պարտութեան ու կապիտուլեացիայի է պատրաստում։ Ցաւօք եւ դժբախտաբար՝ այս մարդը չփոխւեց ու շարունակում է իր վտանգաւոր թէզը: «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի յայտարարութիւններին:

  • «Լեւոն Տէր-Պետրոսեանն առաջարկեց ոչ թէ հայրենիքը, այլ Նիկոլ Փաշինեանին փրկելու ծրագիր». Իշխան Սաղաթելեան
    «Լեւոն Տէր-Պետրոսեանն առաջարկեց ոչ թէ հայրենիքը, այլ Նիկոլ Փաշինեանին փրկելու ծրագիր». Իշխան Սաղաթելեան

    «Ինչ-որ տեղ բնական եմ համարում Լեւոն Տէր-Պետրոսեանի պատրաստակամութիւնը, որ պատրաստ է պատասխանատւութիւն կրել Նիկոլ Փաշինեանի նոր կապիտուլեացիա ստորագրելու պարագայում։ Բայց, առնւազն, Դաշնակցութեան անունից կարող եմ յստակ ասել, որ ոչ միայն չենք խրախուսում եւ պատրաստ ենք օգնել, որպէսզի Փաշինեանը երկիրը տանի նոր կապիտուլեացիայի, այլ մեզ հասու բոլոր միջոցներով փորձելու ենք կանխել, խոչընդոտել, այդ թւում՝ հեռացնել իշխանութիւնից, որպէսզի երկիրը չբերի նոր կապիտուլեացիայի»,- այս մասին News.am-ին տւած հարցազրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը։

  • «Եթէ որեւէ մէկին թւում է, թէ ինձ նման մեթոդներով կարող են վախեցնել կամ լռեցնել, ուրեմն ո՛չ ինձ են ճանաչում, ո՛չ՝ ՀՅԴ-ին». Սաղաթելեանն իր ու իր ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասին
    «Եթէ որեւէ մէկին թւում է, թէ ինձ նման մեթոդներով կարող են վախեցնել կամ լռեցնել, ուրեմն ո՛չ ինձ են ճանաչում, ո՛չ՝ ՀՅԴ-ին». Սաղաթելեանն իր ու իր ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասին

    Երէկ «Փաստինֆօ»-ն յայտնեց, որ իշխանութիւնները գրոհ են սկսել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Դիմադրութիւն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանի ու նրա ընտանիքի նկատմամբ։ Վերջին օրերին ՊԵԿ-ի եւ ՀՀ Քննչական կոմիտէի աշխատակիցները միմեանց յաջորդելով ստուգումներ եւ խուզարկութիւններ են իրականացրել Իշխան Սաղաթելեանի հարազատներին պատկանող բնակարաններում եւ ընկերութիւններում։

  • Մենք չունենք իշխանութիւն, որը պատրաստ է պաշտպանել մեր հայրենիքն ու անվտանգութիւնը
    Մենք չունենք իշխանութիւն, որը պատրաստ է պաշտպանել մեր հայրենիքն ու անվտանգութիւնը

    Այն, ինչ որ կատարւեց առաւօտեան, հերթական խայտառակութիւնն էր: Ծնողների պահանջը, որ դաւաճանները, երկիրը կապիտուլացիայի տարած իշխանութիւնը, ով այդ զոհերի հիմնական մեղաւորն ու պատասխանատուն է եւ պէտք է վերջ դնի երեսպաշտութեանը եւ չպղծի այդ շիրիմները, հասկանալի է. այս մասին սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր հայր Արամ Մանուկեանի շիրիմի մօտ յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:

  • Վստահ եմ, որ սա ստեղծւած իրավիճակից լաւագոյն, գուցէ եւ միակ ելքն է
    Վստահ եմ, որ սա ստեղծւած իրավիճակից լաւագոյն, գուցէ եւ միակ ելքն է

    Սեպտեմբերի 14-ին հանդէս եմ եկել հրապարակային առաջարկութեամբ առ այն, որ ստեղծւած իրավիճակում անհրաժեշտ է Վեհափառ Հայրապետի, նախկին նախագահների, զինւորականների, ազդեցիկ գործիչների հանդիպում, որտեղ պէտք է գտնւեն ստեղծւած իրավիճակից դուրս գալու ելքեր:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։