Հա

Քաղաքական

04/05/2022 - 17:10

«Նիկոլ Փաշինեանը լեգիտիմ չէ»․ Իշխան Սաղաթելեանն ընթերցեց ժողովրդի ձեւակերպած հանրային պահանջը

 

Ֆրանսիայի հրապարակում հանրահաւաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանն ընթերցեց ժողովրդի ձեւակերպած հանրային պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով՝ յայտնում է Yerkir.am-ը։

«alikonline.ir» - Ֆրանսիայի հրապարակում հանրահաւաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանն ընթերցեց ժողովրդի ձեւակերպած հանրային պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով՝ յայտնում է Yerkir.am-ը։

Նիկոլ Փաշինեանի հրաժարականի հանրային պահանջ․

ՀՀ վարչապետի պաշտօնն զբաղեցնող Նիկոլ Փաշինեանը

1․ տապալելով Արցախեան հակամարտութեան բանակցային գործընթացում հայկական շահերը պաշտպանելու գործը՝ բերել է պատերազմ ու պարտութիւն,

2․ խոստովանել է, որ կարող է կանխել պատերազմը ու խուսափել հազարաւոր զոհերից, բայց չի արել,

3․ 2021 թ-ի յունիսին խոստացել է 1-2 ամիս անց վերադարձնել գերիներին, բայց մինչ օրս գերիներ ունենք,

4․ իր նախընտրական ծրագրով խոստացել է, որ վարելու է Արցախի վերջանական կարգավիճակի յստակեցման քաղաքականութիւն՝ ինքնորոշման իրաւունքի լիարժէք իրացման միջոցով, պնդել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատեւել Ադրբեջանի ենթակայութեան ներքոյ, բայց կրկին խաբել է՝ հիմա գնում է այլ ճանապարհով,

5․ խոստացել է թռիչքաձեւ տնտեսական աճ, բայց աճում է պետական պարտքը, աղքատութիւնը, գները եւ մահերը։

6․ չի կատարել բազմաթիւ խոստումներ, որոնցից վերջինը ողբերգական աւարտ ունեցաւ․ պադաւատապետութեան դէմ խօսող, կարմիր լոյսի տակ իր աւտոշարասեան կանգնելը եւ հետիոտնին զիջելը որպէս ձեռքբերում ներկայացնող անձը օրը ցերեկով վրաերթի ենթարկեց յղի հայ կնոջը եւ, ինչպէս միշտ, փախաւ։

Ելնելով այս ամենից՝ Նիկոլ Փաշինեանը լեգիտիմ չէ, չունի մեր պետութիւնը նոր զիջումների տանելու մանդատ եւ պէտք է հրաժարական տայ։

Ժողովուրդը ծափերով հաւանութիւն տւեց այս պահանջին։

Սաղաթելեանը տեղեկացրեց, որ ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւններն այս պահանջը տարել են ԱԺ՝ իշխանութիւններին ներկայացնելու։

 

Յարակից լուրեր

  • Լեւոն Տէր-Պետրոսեանի առաքելութիւնը Փաշինեանին արդարացնելն էր
    Լեւոն Տէր-Պետրոսեանի առաքելութիւնը Փաշինեանին արդարացնելն էր

    Լեւոն Տէր-Պետրոսեանի առաքելութիւնն ընդամէնը Նիկոլ Փաշինեանին արդարացնելն էր, ամենավտանգաւոր թէզն էլ, որ ասում է՝ ով է լինի, նոյնն է լինելու, կամ աւելի վատ. սրանով հասարակութեանը նոր պարտութեան ու կապիտուլեացիայի է պատրաստում։ Ցաւօք եւ դժբախտաբար՝ այս մարդը չփոխւեց ու շարունակում է իր վտանգաւոր թէզը: «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի յայտարարութիւններին:

  • «Լեւոն Տէր-Պետրոսեանն առաջարկեց ոչ թէ հայրենիքը, այլ Նիկոլ Փաշինեանին փրկելու ծրագիր». Իշխան Սաղաթելեան
    «Լեւոն Տէր-Պետրոսեանն առաջարկեց ոչ թէ հայրենիքը, այլ Նիկոլ Փաշինեանին փրկելու ծրագիր». Իշխան Սաղաթելեան

    «Ինչ-որ տեղ բնական եմ համարում Լեւոն Տէր-Պետրոսեանի պատրաստակամութիւնը, որ պատրաստ է պատասխանատւութիւն կրել Նիկոլ Փաշինեանի նոր կապիտուլեացիա ստորագրելու պարագայում։ Բայց, առնւազն, Դաշնակցութեան անունից կարող եմ յստակ ասել, որ ոչ միայն չենք խրախուսում եւ պատրաստ ենք օգնել, որպէսզի Փաշինեանը երկիրը տանի նոր կապիտուլեացիայի, այլ մեզ հասու բոլոր միջոցներով փորձելու ենք կանխել, խոչընդոտել, այդ թւում՝ հեռացնել իշխանութիւնից, որպէսզի երկիրը չբերի նոր կապիտուլեացիայի»,- այս մասին News.am-ին տւած հարցազրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը։

  • «Եթէ որեւէ մէկին թւում է, թէ ինձ նման մեթոդներով կարող են վախեցնել կամ լռեցնել, ուրեմն ո՛չ ինձ են ճանաչում, ո՛չ՝ ՀՅԴ-ին». Սաղաթելեանն իր ու իր ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասին
    «Եթէ որեւէ մէկին թւում է, թէ ինձ նման մեթոդներով կարող են վախեցնել կամ լռեցնել, ուրեմն ո՛չ ինձ են ճանաչում, ո՛չ՝ ՀՅԴ-ին». Սաղաթելեանն իր ու իր ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասին

    Երէկ «Փաստինֆօ»-ն յայտնեց, որ իշխանութիւնները գրոհ են սկսել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Դիմադրութիւն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանի ու նրա ընտանիքի նկատմամբ։ Վերջին օրերին ՊԵԿ-ի եւ ՀՀ Քննչական կոմիտէի աշխատակիցները միմեանց յաջորդելով ստուգումներ եւ խուզարկութիւններ են իրականացրել Իշխան Սաղաթելեանի հարազատներին պատկանող բնակարաններում եւ ընկերութիւններում։

  • Մենք չունենք իշխանութիւն, որը պատրաստ է պաշտպանել մեր հայրենիքն ու անվտանգութիւնը
    Մենք չունենք իշխանութիւն, որը պատրաստ է պաշտպանել մեր հայրենիքն ու անվտանգութիւնը

    Այն, ինչ որ կատարւեց առաւօտեան, հերթական խայտառակութիւնն էր: Ծնողների պահանջը, որ դաւաճանները, երկիրը կապիտուլացիայի տարած իշխանութիւնը, ով այդ զոհերի հիմնական մեղաւորն ու պատասխանատուն է եւ պէտք է վերջ դնի երեսպաշտութեանը եւ չպղծի այդ շիրիմները, հասկանալի է. այս մասին սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր հայր Արամ Մանուկեանի շիրիմի մօտ յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:

  • Վստահ եմ, որ սա ստեղծւած իրավիճակից լաւագոյն, գուցէ եւ միակ ելքն է
    Վստահ եմ, որ սա ստեղծւած իրավիճակից լաւագոյն, գուցէ եւ միակ ելքն է

    Սեպտեմբերի 14-ին հանդէս եմ եկել հրապարակային առաջարկութեամբ առ այն, որ ստեղծւած իրավիճակում անհրաժեշտ է Վեհափառ Հայրապետի, նախկին նախագահների, զինւորականների, ազդեցիկ գործիչների հանդիպում, որտեղ պէտք է գտնւեն ստեղծւած իրավիճակից դուրս գալու ելքեր:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։