Հա

Քաղաքական

05/05/2022 - 13:50

«Ասում եմ՝ Նիկոլ, ամօթ քեզ, հազար ամօթ». Համբիկ Սասունեանը դուրս եկաւ ոստիկանութիւնից

Այսօր առաւօտեան ոստիկանութեան բաժին բերման ենթարկւած Համբիկ Սասունեանն ազատ է արձակւել։

«alikonline.ir» - Այսօր առաւօտեան ոստիկանութեան բաժին բերման ենթարկւած Համբիկ Սասունեանն ազատ է արձակւել։ Տեղեկացնում է Yerkir.am-ը։

«Ես պարզապէս քայլում էի եւ կարմիբերետաւորները ձերբակալում էին մեր տղաներին ու աղջիկներին։ Ես պարզապէս հարց տւեցի, թէ ինչու էք ձերբակալում, երկու հոգի ինձ բռնեցին եւ վայրի կերպով մտցրեցին մեքենայի մէջ, գլուխս էլ խփեցին մեքենայի վերին մասին։ Յուսախաբ եմ իմ ժողովրդի ոստիկանութեան պահւածքից, իրենք հայ են կոչւում եւ այդպիսի վարմունք ունեն մեր ժողովրդի վերաբերեալ:

Ասում եմ՝ Նիկոլ, ամօթ քեզ, հազար ամօթ։ Դու չորս տարի առաջ այս նոյն քայլերն արեցիր իշխանութեան հասնելու համար, եւ հիմա դիկտատոր ես դարձել եւ թոյլ չես տալիս, որ ուրիշներն անեն նոյն բանը, որ դու ես արել։ Ամօթ քեզ, դու թուրքերից ոչ մի բանով աւելի չես, դու դաւաճան ես։ Վախկոտ մի եղիր, Ալիեւի հետ սուրճ ես խմում, արի մեզ հետ էլ սուրճ խմիր, ամօթ քեզ»,- ոստիկանութիւնից դուրս գալիս յայտարարեց Համբիկ Սասունեանը։

 

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։