Բերման է ենթարկւել նաեւ Համբիկ Սասունեանը՝ արդարութեան մարտիկ, Նիկոլն ու Ոստիկանութիւնն այդ քայլով, հաւանաբար, ցանկանում են թուրքերին ու ադրբեջանցիներին դուր գալ՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսում։
«alikonline.ir» - Բերման է ենթարկւել նաեւ Համբիկ Սասունեանը՝ արդարութեան մարտիկ, Նիկոլն ու Ոստիկանութիւնն այդ քայլով, հաւանաբար, ցանկանում են թուրքերին ու ադրբեջանցիներին դուր գալ՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսում։
«Տեսաք թուրքական մամուլի արձագանգը՝ որքան երջանիկ ու ուրախ էին, որ հայ վրիժառուն 40 տարի բանտարկւելուց յետոյ Հայաստանի մայրաքաղաքում մայթեզրին կանգնած յարձակման է ենթարկւում հայ ոստիկանների կողմից․ սրանով ամէն ինչ ասւած է, բայց ժողովրդի կամքն անկասելի է՝ որքան ձերբակալեն, այնքան աւելանալու ենք եւ դա փաստ է»,- ասաց Սաղաթելեանը։
Սրանով միայն խայտառակում են իրենց, նշեց նա, շարունակում են կատարել վարչապետի աթոռին յայտնւած անձի ապօրինի հրահանգները, բայց երկար չեն կարողանալու, որովհետեւ մի պահ գալու է, որ պարտաւորւած են լինելու իրեն զեկուցել, որ այլեւս իրավիաճակին չի տիրապետում։
«Երբ ինձ հարցնում են՝ ե՞րբ է հրաժարականի օրը, ուրեմն, դա այն օրն է, երբ ուժային կառոյցները զեկուցեն կառավարութեան ղեկին յայտնւած այդ անձին, որ այլեւս չեն կարողանում կասեցնել ժողովրդի ցասումը»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։