Radar Armenia-ն Հայաստանի ներքաղաքական իրադարձութիւնների վերաբերեալ զրուցել է ՀՅԴ բիւրոյի անդամ ԱՀ ԱԺ պատգամաւոր Դաւիթ Իշխանեանի հետ։
«alikonline.ir»- Radar Armenia-ն Հայաստանի ներքաղաքական իրադարձութիւնների վերաբերեալ զրուցել է ՀՅԴ բիւրոյի անդամ ԱՀ ԱԺ պատգամաւոր Դաւիթ Իշխանեանի հետ։
-Պարո՛ն Իշխանեան, ՀՀ-ում ընդիմութիւնը բողոքի ակցիաներ, հանրահաւաքներ է մեկնարկել՝ յայտարարելով, որ պայքարում է յանուն Արցախի։ Արցախում ողջունու՞մ են հայաստանեան ընդդիմութեան գործողութիւնները, թէ՞ ոչ։
-Պէտք է դիտարկել այն կարգախօսը, որով առաջնորդւում է հայաստանեան ընդդիմութիւնը՝«յանուն Արցախի»։ Սա իր մէջ շատ իմաստ ունի։ Անցած տարիներին՝ մինչեւ 2020-ի պատերազմը, նաեւ յետպատերազմեան շրջանում Արցախում եւս ընդհանուր դժգոհութիւններ եւ մտահոգութիւններ կային ստեղծւած քաղաքական իրավիճակի, իսկ այնուհետ պատերազմի հետեւանքներով առկայ կացութեան վերաբերեալ։ Ցաւօք սրտի, ակնյայտ է, որ ՀՀ իշխանութիւններն իրենց քայլերով լուրջ մտահոգութիւններ են ստեղծում Արցախում։ Այդ մտահոգութիւնները վերաբերում են ոչ միայն ընդդիմութեան պահանջներին, այլեւ այն ապագային, անորոշութիւններին եւ քաղաքական զարգացումներին, որոնց ականատես ենք լինում Արցախում։
Բաւական է միայն անդրադառնալ մէկ փաստի, որ ՀՀ-ի ու Արցախի Հանրապետութեան միջեւ քաղաքական յարաբերութիւնները գրեթէ հաւասաւել են 0-ի: Այդ յարաբերութիւնները այսօր սահմանափակւում են միայն «ՀՀ վարչապետ-ԱՀ նախագահ» մակարդակով։ ՀՀ թէ՛ օրէնսդիր, թէ՛ գործադիր իշխանութիւնների տարբեր ներկայացուցիչների յայտարարութիւնները, որ համահունչ քայլեր են ձեռնարկում Արցախի իշխանութիւնների եւ Արցախի քաղաքականդաշտի ներկայացուցիչների հետ, իրականութեանը չեն համապատասխանում։ Շատ խորքային մօտեցումների չանդրադառնալով՝ սա բաւարար է՝ պատկերացնելու համար, թէ ինչէ տեղի ունենում։ Ընդդիմութեան՝ վերջին շաբաթների զանգւածային գործողությունները նաեւ միտւած են այդ մտահոգութիւնները վերացնելուն։
-Արդեօ՞ք հայաստանեան ընդդիմութիւնը կը յաջողի հասնել իշխանափոխութեան։
-Եթէ կայ յստակ նպատակ, համապատասխան քայլերի ձեռնարկման ճանապարհային քարտէզ, այն իրականացնելու համար նաեւ միջոցներ են անհրաժեշտ։ Այսօր ընդդիմութիւնն այդ միջոցներին է դիմել։ Նպատակն իշխանափոխութիւնը չէ, Արցախը փրկելն է։ ՀՀ իշխանութիւնների ներկայացուցիչները գրեթէ ուղղակի ենթատեքստով խօսում են Արցախն Ադրբեջանի կազմում ներառելու մասին։ Այն նպատակը, որն ամրագրել ենք 1988-ին, այսօր, առաջնորդող չեն։ Այն նպատակները, որոնք ամրագրել ենք Արցախեան առաջին պատերազմի արդիւնքում, մղւում են երկրորդ պլան, ստորադասւում են։
Պէտք է յստակ խօսել այն փաստի մասին, որ Ադրբեջանը՝ որպէս նախայարձակ, ագրեսոր, վերջին տարիներին վարում է այն քաղաքականութիւնը, որը վարում էր նաեւ 1990-ական թւականներին։ Ադրբեջանը եւ Թուրքիան չեն հրաժարւել իրենց առջեւ դրւած ռազմավարական նպատակներից։ Սա մենք տեսնում ենք եւ պարտաւոր ենք այդ ամենին տալ համապատասխան գնահատական, նաեւ համապատասխան քայլեր ձեռնարկել։ ՀՀ իշխանութիւնները կարծես թէ ունակ չեն այն տեսնելու, եւ խաղաղութեան օրակարգ մէջտեղբերելով, խաղաղութեան մասին խօսելով՝ փորձում են նաեւ մոլորութեան մէջ մտցնել մեր հանրութեանը։ Արցախի տարբեր շրջանակներ, նաեւ՝ իշխանութիւնները, վերջերս աւելի շատ են խօսում խաղաղութեան մասին։ ՀՀ իշխանութիւնները փորձում են մանիպուլացնել արցախեան կողմից հնչած խաղաղութեան ձգտման եւ խաղաղութիւն ուզելու թէզը։ Այո՛, մենք ուզում ենք խաղաղութիւն, բայց արժանապատիւ խաղաղութիւն։ Այսօր էլ, երբ խօսում է խաղաղութեան օրակարգից, պէտք է հաշւի առնել, որ առայժմ այդ ճանապարհը շատ մութ է։
-Արցախի հասարակութիւնը, քաղաքական ուժերը պատրաստւու՞մ են որեւէ կերպ աջակցել ՀՀ ընդդիմութեանը, թէ՞ ոչ։
-Ապրիլի 14-ին Արցախի Հանրապետութեան ԱԺ արտահերթ նիստն ու հնչած ելոյթները, եւ դրանց արդիւնքում ընդունւած յայտարարութիւնը բաւարար է՝ պատկերացնելու համար, թէ ինչ են մտածում Արցախի իշխանութիւններն ու ժողովուրդը։ Կարծում եմ՝ չպէտք է հարցը կենտրոնացնել ՀՀ-ի իշխանութեան կամ ընդդիմութեան նկատմամբ ունեցած վերաբերմունքի վրայ։ Մենք ապացուցել ենք, որ հաւատաիրիմ ենք այն նպատակներին ու ճանապարհին, որորդեգրել ենք 1988-ին, ու այդ ուղին շարունակելու ենք, այլ ելք չունենք։
Այսօր յայտնւել ենք բաւականին ծանր վիճակում, բայց կարեւոր է չհրաժարւել եւ չշեղւել ազգային ազատագրական պայքարի ճանապարհից։ Արցախի քաղաքական դաշտի համախմբումը, ընդդիմութեան եւ իշխանութեան ճամբարներում ընդունւած համախոհութիւնն ուղղւած է միայն ու միայն Արցախի ապագային, դա փաստում է , որ մենք կարող ենք որոշակի հարցերի պատասխաններ տալ։ Մեզ համար դաշնակից կը լինեն, բոլոր նրանք, ովքերներդրում կունենան այն ճանապարհում, որով Արցախը կարող է իր ապագան կերտել։ Այդ ապագան չպէտք է լինի մշուշոտ, անհասկանալի, յայտարարւի մէկ բան, իրականութեան մէջ տեղի ունենայ մէկ ուրիշ բան, խօսւի վեհ գաղափարներից, բայց իրականութեան մէջ նւաստացած իրավիճակ պարտադրւի մեզ։
-Արցախի ԱԺ յայտնի յայտարարութեանը յաջորդեցին ՀՀ իշխանութեան ներկայացուցիչների պնդումները, որ, գուցէ, Արցախի ԱԺ-ում այդքան էլ ճիշտ չեն հասկացել Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնները։
-Ես վստահ եմ, որ մենք շատ լաւ ենք հասկացել ՀՀ վարչապետին եւ նրա թիմակիցներին։ Կարծում եմ՝ նրանք ճիշտ չեն հասկացել ու խորութեամբ չեն ընկալել Արցախի քաղաքականդաշտի ներկայացուցիչներին։ Ճիշտ կը լինէր, որ ՀՀ օրէնսդիր դաշտի մեր գործընկերները փորձէին այցելել Արցախ, եւ տեղում հասկանային՝ արդեօ՞ք Արցախում իրենց ճիշտ ենքհասկացել, թէ՞ ոչ։ Պէտք է անմիջական կոնտակտի մէջ լինել, քաղաքական նպատակներն ու դրանց միտւած քայլերը համադրել, ոչ թէ հռետորական հնչեղութեամբ ներկայացնել տարբեր տեսակէտներ եւ ասել՝ ճիշտ չեն հասկացել։ Մենք լաւ էլ հասկացել ենք եւ տեղին ուշատ ճիշտ քայլեր ենք ձեռնարկել։
Մենք այս ընթացքում եղել ենք Արցախի վարչական շրջաններում, հանդիպել ենք այն վարչական ղեկավարների, դպրոցների տնօրէնների, տարբեր մարդկանց հետ, որոնք դերակատարութիւն ունեն հանրային քաղաքական դաշտում։ Լսել ենք նրանց առաջարկները, ակնկալիքները. դրանցում որեւէ տարակարծութիւն չի եղել։ Հանրային դաշտը, արտախորհրդարականական քաղաքական ուժերը նոյն տեսակէտներն ունեն։ Մտահոգութիւնները, անորոշութիւնները շատ են, իսկ ՀՀ իշխանութիւններն աւելի են խորացնում դրանք։ Իջեցւած նշաձողը մեզ համար ուղենիշ չէ։