Հա

Քաղաքական

08/05/2022 - 13:10

«Փաշինեանը մեզնից խլել է Եռատօնը». Հայկ Մամիջանեան

Ոչ միայն Շուշին է թշնամու ձեռքում, այլեւ՝ Հայաստանը։ Փաշինեանը մեզնից խլել է Եռատօնը։ Ես վստահ եմ, որ այս տարւայ մայիսի 9-ը հիմք կը դնի նրան, որ կարողանանք ասել քառատօն։ Ժողովրդի յաղթանակը անհրաժեշտ է փաստագրել։ Նիկոլ Փաշինեանը վաղուց իշխանութիւն չունի, եւ ժամանակն է, որ փաստագրւի ժողովրդի յաղթանակը։

«alikonline.ir» - Ֆրանսիայի հրապարակում տեղադրւած վրաներին աւելի շատ մարդիկ կան, քան երէկ «Փաշինեանի աջակիցներ» խորագրի ներքոյ կազմակերպւած հաւաքին է եղել։ Այս մասին դէպի Գիւմրի աւտոերթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրոյցում ասաց «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Հայկ Մամիջանեանը։ Գրում է Yerkir.am-ը:

Պատգամաւորը շեշտեց՝ համազգային շարժման բոլոր գործողութիւնները խաղաղ եղել են եւ այդպէս էլ շարունակւելու են՝ որքան էլ յիմարագոյն յայտարարութիւններ տարածեն ԱԱԾ-ն, Դատախազութիւնը եւ Փաշինեանի իշխանութեան տակ յայտնւած միւս կառոյցները։

Լրագրողի դիտարկմանը, որ մայիսի 9-ը նախկինում միշտ յաղթականօրէն ու բարձր տրամադրութեամբ է նշւել, այս անգամ խորհուրդը ո՞րն է լինելու, եթէ Շուշին չկայ, Արցախի մնացեալ հատւածի ճակատագիրն էլ՝ անյայտ է, Մամիջանեանն այսպէս արձագանգեց.

«Նախ ոչ միայն Շուշին է թշնամու ձեռքում, այլեւ՝ Հայաստանը։ Փաշինեանը մեզնից խլել է Եռատօնը։ Ես վստահ եմ, որ այս տարւայ մայիսի 9-ը հիմք կը դնի նրան, որ կարողանանք ասել քառատօն։ Ժողովրդի յաղթանակը անհրաժեշտ է փաստագրել։ Նիկոլ Փաշինեանը վաղուց իշխանութիւն չունի, եւ ժամանակն է, որ փաստագրւի ժողովրդի յաղթանակը»։

Իշխանութեան ներկայացուցիչների հրահանգով համազգային շարժմանը միացածների հանդէպ ատելութիւն հրահրողներին ու շարժման նախաձեռնողների հասցէին տարբեր բամբասանքներ տարածողներին Մամիջանեանը խորհուրդ տւեց հետեւել սեփական խօսքերին։

«Պախկւած մի տեղ ստատուսներ գրելը հեշտ է։ Ինչ վերաբերում է իրենց տարածած «տեղեկութիւններին», թէ, իբր, վրաններում թմրանիւթ են բաժանում եւ այլն, եւ այլն, ես կը պատասխանեմ մէկ պարզ նախադասութեամբ. հետեւէ՛ք, թէ ինչ էք խօսում, թէ չէ մենք կը հրապարակենք, թէ ով, որտեղ, որ ակումբում, որ նկուղում ինչ թմրանիւթ է օգտագործում։ Ապակէ տանը նստած քար շպրտել պէտք չէ»,- եզրափակեց պատգամաւորը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։